Արարատբանկը FMO-ից 15 մլն դոլար է ներգրավել Հայաստանում բիզնեսի վարկավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) 15 մլն ԱՄՆ դոլար վարկ է  տրամադրել  Արարատբանկին` բիզնեսի վարկավորման նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ վարկը շահառուներին է տրամադրվելու հինգ տարի մարման ժամկետով 10-12 տոկոս դրույքաչափով մինչև 1 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով:

Վարկային միջոցներից կարող են օգտվել մինչև 300 աշխատող ունեցող  այն ձեռնարկությունները, որոնց ընդհանուր ակտիվները  չեն գերազանցում 15,000,000  ԱՄՆ  դոլարը: Վարկային միջոցներն առավելապես կուղղվեն արտահանող ընկերությունների բիզնես ծրագրերի ֆինանսավորմանը:

«Թեև սա Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերության հետ  մեր համագործակցության առաջին ծրագիրն է, սակայն հույս ունենք, որ կունենանք երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցություն և վարկի շրջանակներում  կկարողանանք մեր հաճախորդներին առաջարկել երկարաժամկետ, մատչելի, մրցունակ պայմաններով ֆինանսավորում», – ասել է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը` Հոլանդական զարգացման բանկի «Exchange on the Future of Banking» թեմայով երրորդ տարեկան ժողովի շրջանակներում պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ:
Միաժամանակ նա բարձր է գնահատել Հայաստանում ընկերության կողմից ընդհանուր առմամբ  իրականացված ներդրումների արդյունավետությունը:

Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) ստեղծվել է 1970 թվականին հոլանդական կառավարության, առևտրային բանկերի, ազգային գործարարների միության, պրոֆմիությունների և անհատ ներդրողների կողմից զարգացող երկրներում և շուկաներում մասնավոր սեկտորի ծրագրերում ներդրումներ կատարելու նպատակով: 2013 թվականին  դեկտեմբերի դրությամբ FMO-ն ներկա է գտնվել ավելի քան 80 տարբեր զարգացող երկրներում և շուկաներում զարգացման ֆինանսական գործընկերոջ կարգավիճակով:  Ընկերության ներդրումային պորտֆելը 2013թ.-ին կազմել է 6,7 մլրդ եվրո, ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող ամենախոշոր բանկերի շարքում:

«Արարատբանկը» ԲԲԸ-ն, որը «Հայկապ» բանկի իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991 թ.-ի սեպտեմբերի 20-ին: 1996 թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը ստացված թիվ 4 բանկային արտոնագիրը: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,18 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետիրոջը՝ խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, 25 տոկոսը՝ ՎԶԵԲ-ի մասնաբաժինն է: Արարատբանկը 2009 թ.-ի հունվարի 30-ին ներառվել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում:

Արարատբանկի ակտիվները առաջին կիսամյակի վերջին կազմել են մոտ 116,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 94,8 մլրդ դրամ, կապիտալը՝ 21,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 60 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 55,4 մլրդ դրամ: Բանկի շահույթը երկրորդ եռամսյակում կազմել է 2 մլրդ դրամ ($1 – 408,36 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img