ԵՏՄ Հայաստանի մուտքից հետո գների լուրջ փոփոխություններ չեն սպասվում. ԶԵԱԲ-ի վարչության անդամ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գների լուրջ փոփոխություններ չեն սպասվում ԵՏՄ Հայաստանի մուտքից հետո, կարծում է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) վարչության անդամ, Վերլուծական աշխատանքի գծով կառավարիչ-տնօրեն Վլադիմիր Յասինսկին:

Նրա խոսքերով՝ մյուս երկրներում գնաճի մակարդակը ՄՄ-ի ստեղծման ժամանակ սահմանվում էր այլ գործոններով, և շատ դեպքերում այն կախված էր հետևողական դրամավարկային քաղաքականության իրականացումից:

«Հիմքեր կան կարծելու, որ Հայաստանի խելամիտ բյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ արտաքին շոկերի հետ կապված ռիսկերը կհարթվեն, ինչպես նաև կնվազի էներգետիկ, պարենային և հումքային ապրանքների համաշխարհային գների փոփոխությունների նկատմամբ խոցելիությունը», – հայտարարել է Յասինսկին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանում գնաճը 2014 թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,9 տոկոս: ԿԲ-ի վերլուծաբանների կարծիքով՝ օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ու չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքների գնանշման ներդրումը որոշ չափով կընդլայնեն գնաճային միջավայրը: Սակայն կարճաժամկետ ժամանակահատվածում 12-ամսյա գնաճը կմնա ցածր մակարդակում՝ տարեվերջին գտնվելով 4 տոկոսի (±1,5%) շրջանում սահմանված նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի տատանումների ստորին սահմանում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img