ՎՏԲ Հայաստան Բանկը դարձավ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հովանավորը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան Բանկը դարձել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հովանավորը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 8-ին Գյումրիում տեղի կունենա ընկերական հանդիպում բանկի թիմի և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի միջև: Խաղի ընթացքում նախատեսվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևի և ակումբի սեփականատեր Արման Սահակյանի հարցազրույցը:

«Շիրակը» Գյումրի քաղաքի ֆուտբոլային ակումբն է: Հիմնադրվել է 1958թ.-ին: Այն Հայաստանի ամենահին ակումբներից է և մասնակցել է ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի բոլոր առաջնություններին: «Շիրակը» Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1999, 2012/2013), Հայաստանի գավաթակիր (2011/12), Հայաստանի սուպերգավաթի քառակի հաղթող (1996, 1999, 2003, 2013): 2010 թվականից ակումբի սեփականատերն է «Sovrano» ընկերությունների խմբի սեփականատեր Արման Սահակյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 230,3 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 44 մլրդ դրամ ($1 – 408,48 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img