ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները օգոստոսին աճել են 1,1%–ով` մինչև 1 779,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2014 թվականի օգոստոսին, հուլիսի  համեմատ, ավելացել են 1,1 տոկոսով և կազմել մոտ 1 779,8 մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը օգոստոսին, հուլիսի համեմատ, կրճատվել են  0,4 տոկոսով՝ կազմելով ավելի քան 656 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով նույն ցուցանիշն աճել է 2 տոկոսով և կազմել է մոտ 1 123,7 մլրդ դրամ։

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական ոլորտին` 23 տոկոս։ Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի սպառողական վարկերը օգոստոսի վերջին կազմել են շուրջ 407,84 մլրդ դրամ (1,3% աճ)։

Երկրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը՝ մոտ 21,4 տոկոս մասնաբաժնով, որտեղ բանկերը հաշվետու ժամանակահատվածում ուղղել են մոտ 381,3 մլրդ դրամ (աճը 1,6 տոկոս)։

Առևտրի ոլորտում վարկային ներդրումները օգոստոսին կազմել են 346,4 մլրդ. դրամ` նվազելով ամսվա ընթացքում 0,4%ով: Հիփոթեքային վարկավորումը կազմել է 154,1 մլրդ. դրամ (աճ` 1,5%), գյուղատնտեսության վարկավորումը` 115,3 մլրդ. դրամ (անկում` 0,4%), շինարարությանը` 114,8 մլրդ. դրամ (աճ` 3,8%), տրանսպորտինը և կապինը` 39,6 մլրդ. դրամ (աճ` 0,9%) և մյուս ոլորտներինը` 111,3 մլրդ. դրամ (աճ` 1,56%):

2014թ.-ի օգոստոսի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: ($1 –ը` 408,48 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img