ԱՀԸ–ն 1 մլրդ դրամ ծավալի 12-րդ թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել NASDAQ OMX Armenia–ում

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի տեղաբաշխել է 1 մլրդ դրամ ծավալի 12-րդ թողարկման պարտատոմսեր NASDAQ OMX Armenia բորսայի հարթակում, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, ընկերությունը փակ աճուրդի միջոցով ներկայացրել է  անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, մարման ժամկետը` 3 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ տարեկան 10%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային: Աճուրդին որպես գնորդ մասնակցել է չորս դիլեր։

Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,390,393,431.50 ՀՀ դրամ, իսկ  բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1,005,155,561.50 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.79%:

«Սա պարտատոմսերի հերթական թողարկումն էր, պահանջարկի նման ծավալները վկայում են շուկայի մասնակիցների վստահության և հետաքրքրվածության մասին: ԱՀԸ պարտատոմսերը դիտարկվում են այլընտրանքային ներդրման միջոց ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցների համար» – նշեց Հայկ Ոսկանյանը:

Ըստ նրա, ԱՀԸ պարտատոմսերի առուվաճառքը երկրորդային շուկայում նույնպես աշխուժանում է, որը լրացուցիչ ազդակ է նրանց որակի և գրավչության։ Նա ավելացրեց, որ պարտատոմսերի այս թողարկումը ևս ներկայացվելու է ցուցակման ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա բորսա և հասանելի կլինի ռեպո գործարքների համար:

Արժեթղթի երկրորդային շուկայի իրացվելիությունը կապահովվի Արմսվիսբանկ ՓԲԸ-ի կողմից:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատություններին՝ քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման նպատակով:

ԱՀԸ–ն 2011 թվականի նոյեմբերից իրականացրել է ընդհանուր առմամբ 12 տեղաբաշխում մոտ 10,8 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Առաջին ինը թողարկումն իրականացվել է մինչև մեկ տարի մարման ժամկետով, տասներորդը՝ երեք տարի, իսկ տասնմեկերորդը՝ հինգ տարի մարման ժամկետով:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել է և արտոնագրվել ՀՀ ԿԲ-ի կողմից 2011 թ.-ի հոկտեմբերի 19-ին 1/1167А որոշմամբ (թիվ 26 լիցենզիա, 16.06.2009): Ընկերության միակ բաժնետերն ու հիմնադիրը ՀՀ ԿԲ-ն է։

2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 34,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր  կապիտալը՝ 11,2 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,9 մլրդ: ($1 –ը` 409,46 դրամ)։
-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img