Գյումրու «Շիրակը» ընկերական հանդիպում է ունեցել իր հովանավորի` ՎՏԲ–Հայաստան բանկի հավաքականի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի հավաքականի` Գյումրու «Շիրակի» և ակումբի նոր հովանավորի` ՎՏԲ–Հայաստան բանկի հավաքականի միջև ընկերական հանդիպում է կայացել։ Խաղն ավարտվել է 4։1 հաշվով։ Հաղթել է «Շիրակը»։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն աջակցում է Հայաստանում սպորտի զարգացմանն: Բանկը հովանավորում է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, և ի նշան համագործակցության` ՎՏԲ տարբերանշանն առկա է ֆուտբոլային թիմի համազգեստին:

«Նախ շնորհակալություն եմ հայտնում ՎՏԲ–Հայաստան բանկին մեզ հետ համագործակցելու համար։ Հուսամ, որ այն երկար կլինի և կօգնի, որ ակումբը նոր հաջողություններ ունենա։ Արդեն մեկ ամիս է` մենք խաղում ենք բանկի տարբերանշանով»,– ասաց ակումբի կիսապաշտպան Աղվան Դավոյանը։

Նրա խոսքով` ընկերական հանդիպումը ստացվել է, իսկ նման հանդիպումները կարևոր են համագործակցությունն ամրապնդելու համար։

«Մեծ ուրախությամբ կարող եմ նշել մեր համագործակցությունը «Շիրակ» ակումբի հետ։ Մեզ համար մեծ պատիվ է, քանի որ մենք ֆուտբոլի մեծ երկրպագուներ ենք, և բանկերի շրջանում բավականաչափ մրցունակ հավաքական ունենք, որը հաճախ է մասնակցում մրցաշարերի ու բարձր տեղեր գրավում»,– ասաց ՎՏԲ–Հայաստան բանկի փոքր բիզնեսի վարչության ղեկավար Խաչիկ Ներկարյանը, ով նույնպես խաղում էր բանկի հավաքականի կազմում։

Նրա խոսքով` «Շիրակը» Բարձրագույն լիգայի լավագույն ակումբներից մեկն է, և բանկի համար մեծ պատիվ է այս ակումբի հետ ընկերական հանդիպում ունենալը։

«Իմ կարծիքով` խաղը ստացվեց, մեզ համար դժվար էր խաղալ պրոֆեսիոնալ մարզիկների հետ, սակայն ես ուրախ եմ, որ մենք կարողացանք գոլի հեղինակ դառնալ»,– ասաց Ներկարյանը։

ՎՏԲ–Հայաստան բանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Յուրի Գուսևի խոսքով` բանկն ակտիվ աջակցություն է ցուցաբերում զանգվածային և պրոֆեսիոնալ սպորտին։

«Սատարելով «Շիրակ» ակումբին` մենք մեր ավանդն ենք ներդնում Հայաստանի ամենաուժեղ սպորտային թիմերից մեկի զարգացման գործում։ «Շիրակին նոր հաղթանակներ ու իր առջև դրած սպորտային խնդիրների հաջող իրագործում եմ մաղթում»,– ընդգծեց նա։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանն ուրախալի է համարում բանկի հետ համագործակցությունը, քանի որ ՎՏԲ խումբը ֆուտբոլի լավագույն գործընկերներից մեկն է ամբողջ աշխարհում ։

Նա վստահաբար նշեց, որ այդ համագործակցությունը կօգնի, որ «Շիրակը» զարգացման նոր մակարդակի հասնի։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հիմնվել է Գյումրիում 1958թ. Այն Հայաստանի ամենահին ակումբներից է, ինչպես նաև միակը, որը մասնակցել է ՀՀ Պրեմիեր լիգայի բոլոր առաջնություններին: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է` Հայաստանի քառակի չեմպիոն (1992, 1994, 1999, 2012/2013), Հայաստանի գավաթակիր (2011/12), Հայաստանի քառակի սուպերգավաքաթակիր (1996, 1999, 2003, 2013):

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմը ստեղծվել է 2009թ. և նրա կազմում ընդգրկված են բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: 2011թ. բանկի մինի-ֆուտբոլի թիմը հաղթանակ է տարել Հայաստանի բանկերի ու վարկային կազմակերպությունների շրջանում անցկացված մինի-ֆուտբոլի 10-րդ առաջնությունում: 2013թ. թիմը դարձել է Panini Cup и Ararat-73 Cup հաղթող: Բանկի թիմը մասնակցում է նաև ՎՏԲ խմբի դուստր-ընկերությունների կազմակերպած տարբեր առաջնություններին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 230,3 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 44 մլրդ դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

 Եվրոն հայկական դրամի նկատմամբ աճել է 2.06 կետով, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ԿԲ

2026 թ.-ի ապրիլի 27-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ ապրիլի 23-ի համեմատ նվազել է 0.27 կետով՝ հասնելով 371.56 դրամի։

ՀՀ-ում շահութահարկի հավաքագրումն աճել է մինչև 265,8 մլրդ դրամ. Փաշինյանը հայտնել է 2017 թ.-ից ի վեր 5,4 անգամ աճի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2026 թվականի ապրիլի20-ի դրությամբ 2025 թվականի համեմատ վճարվել է 265․8 միլիարդ դրամի շահութահարկ։

«ԱՌԿԱ» գործակալությունն իր 30-ամյակի առթիվ գործարկել է հատուկ նախագիծ գործակալության պրոդուկտների և ծառայությունների մասին

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր 30-ամյակի առթիվ գործարկել է նոր հատուկ նախագիծ՝ նվիրված գործակալության պրոդուկտներին և ծառայություններին: Էջը հասանելի է երեք լեզվով և միավորում է «ԱՌԿԱ»-ի հիմնական տեղեկատվական, վերլուծական և սերվիսային լուծումները միասնական ժամանակակից ձևաչափով

ՀՀ–ում մշակվում է վճարային ծառայությունների մասին նոր օրենք․ ԿԲ փոխնախագահ

Հայաստանում մշակվում է վճարային ծառայությունների մասին նոր օրենք՝ հաշվի առնելով ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

ՀՀ արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 22-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ ապրիլի 21-ի համեմատ նվազել է 0.21 կետով՝ կազմելով 372.38 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img