Wed, 15 October
6.1 C
Yerevan
USD: 382.77 RUB: 4.77 EUR: 442.18 GEL: 141.31 GBP: 507.67

Ռուսաստանի բանկային համակարգը զարգանում է, բայց տնտեսության համար ոչ բավարար տեմպերով. ՌԲԱ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկային համակարգը զարգանում է, բայց տնտեսության համար ոչ բավարար տեմպերով, ասաց Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը Երևանի Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանում վարպետության դասի ընթացքում։

«Մենք բանկային համակարգի աճի դինամիկայի որոշակի բացասական պրոյեկցիա ունենք։ Բայց, չնայած դրան, ունենք լավ ցուցանիշներ, պարզապես մեծ հավակնություններ ունենք։ Ռուսաստանի բանկային համակարգի ցուցանիշները վատը չեն, աճ կա, բայց տնտեսության համար դա բավարար չէ»,– ասաց նա։

Այսպես, ՌԴ–ի բանկային համակարգի ակտիվների աճը 2012-2013 թվականներին բավականին համեստ է` 19 տոկոսի սահմաններում։ «Զարգացող երկրների մակարդակին հասնելու համար մենք պետք է նախաճգնաժամային տարվա տեմպեր ունենանք։ 2006-2007 թվականներին բանկային համակարգի հիմնական ցուցանիշների, մասնավորապես, ակտիվների, կապիտալի, վարկերի և դեպոզիտների աճը տատանվում էր 30 տոկոսի սահմաններում»,– ասաց Թոսունյանը։

Ռուսաստանի բանկային համակարգի աճի զսպող գործոնների թվում, բացի ընդհանուր տնտեսական իրավիճակից, Թոսունյանն առանձնացրեց կարգավորիչ գործունեությունը։

«ՀՆԱ 4 տոկոսանոց աճի համար անհրաժեշտ է բանկային համակարգի` տարեկան 20-25 տոկոսանոց աճ։ Իսկ կարգավորիչն արհեստականորեն սահմանափակում է բանկային համակարգը։ Այսօր կարգավորիչի գործունեության հաշվին մենք նվազեցրել ենք ակտիվների տեմպերը մինչև 19 տոկոս, վարկավորման պորտֆելի տեմպերը` մինչև 17 տոկոս և դեպոզիտներինը` մինչև 19 տոկոս»,– ասաց ՌԲԱ նախագահը։

Նա նշեց, որ ընթացիկ տարում եղել են ժամանակահատվածներ, երբ դեպոզիտների աճի տեմպերը ոչ միայն դանդաղել են, այլ ընկել։ Այսպիսի իրավիճակ, ըստ նրա, դիտվել է մարտին և կապված է եղել Ուկրաինայի ճգնաժամի և Ռուսաստանի ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ։

«Այն, ինչ կատարվում է տնտեսությունում, որոշակիորեն ազդում է բանկային համակարգի հետագա վիճակի վրա, այսինքն, ազդեցությունը ժամանակավոր լագով է ընթանում։ Սակայն ընդհանուր տնտեսության վիճակը, իր հերթին, բանկային համակարգի նախորդ ժամանակահատվածների վիճակի արդյունք է»,– ասաց Թոսունյանը։

Բացի այդ, ՌԲԱ նախագահն առանձնացրեց Ռուսաստանի վարկավորման սպառողական շուկայի բացասական տարրերը։ Մասնավորապես, նա նշեց, որ 2013 թվականին 2012 թվականի համեմատ սպառողական վարկավորման աճի տեմպերը 40 տոկոսից դանդաղել են մինչև 12 տոկոս, իսկ ժամկետանց պարտքի աճի տեմպերը, հակառակը, աճել են նույն հարաբերակցությամբ։

«Դա որոշ չափով ՌԴ կարգավորիչ ազդեցության արդյունք է, որը պահանջում է սպառողական վարկավորման համար շատ լուրջ պահուստներ ձևավորել»,– ասաց Թոսունյանը, նշելով, որ կարգավորիչը շատ խիստ վերահսկողություն է կատարում ընդհուպ մինչև լիցենզիաների հետկանչում։

ՌԲԱ նախագահի խոսքով, Ռուսաստանի բանկային համակարգը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, որոնք կազդեն ընդհանուր տնտեսության վրա, նշելով, որ նման իրավիճակը նաև վերջին տարիների տնտեսական քաղաքականության արդյունք է։

«2008 թվականի ճգնաժամը մենք հաղթահարել ենք, բայց հետո, երբ սկսեցինք դուրս գալ ճգնաժամից, տնտեսական աճի համար համապատասխան աջակցություն չեղավ։ Ամենակարևոր խնդիրն այն է, որ ԿԲ–ի գլխավոր նպատակը գնաճի թիրախավորումն է փողի զանգվածը սեղմելու միջոցով` դրանով իսկ վարկավորման հնարավորության սահմանափակման միջոցով»,– ասաց նա։

Թոսունյանը միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ Ռուսաստանը դեռ չի հասել ՀՆԱ–ի նկատմամբ ակտիվների և ՀՆԱ–ի նկատմամբ կապիտալացման հարաբերակցության համաշխարհային միջին մակարդակի, և այդ իմաստով նրան անհրաժեշտ է ավելի խթանել վարկային գործունեությունը։

Ռուսաստանի բանկային համակարգի ակտիվները 2013 թվականին աճել են 16 տոկոսով և կազմել են 57.4 տրլն ռուբլի (ՀՆԱ–ի 84%)։ 2012 թվականին ակտիվների աճը կազմել է 18,9%, 2011 թվականին`  23,1%, 2010 թվականին` 15%, 2009–ին` 5%, 2008–ին` 38,6%, 2007–ին` 43%։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img