ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց մասնաճյուղեր Երևանում ու Չարենցավանում

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկեց Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի 3/84 հասցեում գտնվող «Թիվ 21ե, Նոր Նորքի Գայի պողոտա 10/3 նոր հասցեում գտնվող «Թիվ 15ե, ինչպես նաև Չարենցավանի 4-րդ թաղամասում գտնվող վերանորոգված մասնաճյուղերը:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, մասնաճյուղերում իրականացվել են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանն, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև կատարվել է սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: «Թիվ 15ե մասնաճյուղը տեղափոխվել է նոր ավելի ընդարձակ ու հաճախորդների համար ավելի հարմար գրասենյակ:

Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Մասնաճյուղերը կսպասարկեն մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ` Յուրի Գուսևը նշել է. «Այսօր կայացավ ՎՏԲ-Հայաստան Բանկի ևս երեք վերանորոգված մասնաճյուղերի բացումը: Վերանորոգման ու վերազինման աշխատանքներից զատ մենք կատարել ենք տեխնոլոգիական փոփոխություններ` մասնաճյուղերում տեղադրվել են վճարային տերմինալներ, հերթերի կառավարման համակարգեր, ձեռնարկվել են քայլեր սպասարկումը կատարելագործելու ուղղությամբ: Մեր նպատակը որակյալ բանկային ծառայություններ ստեղծելն է և այդ ծառայությունների հասանելիությունը Հայաստանի բոլոր բնակիչների համար ապահովելը»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 230,3 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 44 մլրդ դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img