ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարեց CASHBACK ՄՐՑՈՒՅԹԻ հաղթողների անունները

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարեց CASHBACK ՄՐՑՈՒՅԹԻ հաղթողների անունները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս աննախադեպ մրցույթը մեկնարկել էր սեպտեմբերի 28-ին և նվիրված էր American Express համակարգի նոր քարտատեսակի` American Express® Cashback Քարտի թողարկմանը: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր գրանցվել մրցույթի համար ստեղծված հատուկ կայքում և ունենալ American Express® Cashback Քարտը, որը մրցույթի բոլոր մասնակիցներին տրամադրվեց առանց առաջին տարվա
սպասարկման միջնորդավճարի:

CASHBACK QUEST մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է ակտիվորեն մասնակցեին Բանկի կողմից կազմակերպված տարատեսակ միջոցառումների, ինչպիսիք էին` Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում անցկացվող պարային մրցույթը կամ թանգարանային այցելությունների շարքը, ինչպես նաև պատասխանեին մշակութային, ֆինանսական և այլ ոլորտների առնչվող տարատեսակ հարցերի:

Յուրաքանչյուր առաջադրանքի իրականացման համար մասնակիցը ստանում էր համապատասխան միավորներ: Գլխավոր մրցանակի` 1.5 միլիոն ՀՀ դրամի հաղթող դարձավ Քարտատեր Անժելա Ստեփանյանը, ով մրցույթի շրջանակներում կուտակել էր առավելագույն թվով միավորներ: Առավելագույն միավորներ կուտակած
հաջորդ 10 մասնակիցները ստացան 150.000-ական ՀՀ դրամ մրցանակ: Գումարային մրցանակները մուտքագրվել են հաղթող Քարտատերերի American Express® Cashback Քարտերին:

«American Express Cashback Քարտը American Express համակարգի մեր երրորդ պրոդուկտն է, որը թույլ է տալիս Քարտատերերին կառավարել իրենց միջոցները միաժամանակ վաստակելով պարգևատրում CASHBACK-ի՝ գումարի վերադարձի տեսքով»,– ասաց ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց CASHBACK QUEST մրցույթի բոլոր մասնակիցներին ակտիվ, եռանդուն և ստեղծագործ լինելու համար: «Մենք հպարտ ենք ունենալ նման հաճախորդներ և կշարունակենք հանդես գալ նոր նախաձեռնություններով, որոնք կխրախուսեն և կոգևորեն մեր հաճախորդներին»,– ասաց Անդրեասյանը։

«ACBA-CREDIT AGRICOLE BANK American Express Cashback Քարտ ստանալու համար կարելի է դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել օնլայն դիմում www.americanexpress.am/cashbackcard կայքում։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img