Երևանում բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Տիգրան Մեծ» նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  ԲԱՆԿԻ «Տիգրան Մեծ» նոր մասնաճյուղը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, բանկի` թվով 52-րդ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը գտնվում է Երևան քաղաքում, Էրեբունի համայնքի՝ Տիգրան Մեծի պողոտա 74 հասցեում, որտեղ, ինչպես մյուս մասնաճյուղերում, բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

Առաջին 100 քաղաքացիները, որոնք նոր մասնաճյուղում երկու ամիսների ընթացքում կպատվիրեն American Express Blue քարտը, կազատվեն առաջին տարվա սպասարկման վճարի գանձումից։

Բացի այդ, առաջին 100 ֆիզիկական անձինք 1 տոկոսից ցածր դրույքաչափով սպառողական վարկեր կստանան, իսկ դրամային արագ դեպոզիտի հայտ ներկայացնելու դեպքում գործող տարեկան դրույքաչափը կլինի 1 տոկոսից բարձր։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

Բանկի ակտիվները 2014թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 273,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,15 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 220 մլրդ դրամ (3.01 տոկոսի աճ), կապիտալը՝ 53,5 մլրդ դրամ (1.26 տոկոսի անկում): Այսօրվա դրությամբ բանկի հաճախորդների թիվը կազմում է 276 հազար: Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թվականի 3–րդ եռամսյակում կազմել է 673.2 մլն դրամ 2013 թվականի 3–րդ եռամսյակի 3.9 մլրդ դրամի շահույթի դիմաց։ Այսօրվա դրությամբ բանկն ունի 52 մասնաճյուղ։ ($1 –ը` 409,66 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img