«Անելիք Բանկը» սեմինար է կազմակերպել «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի մասնակիցների համար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ուրբաթ հյուրընկալել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի ավելի քան 5 տասնյակ մասնակիցների, որոնց համար կազմակերպվել է «Ժամանակակից բանկային ծառայությունները և բանկային կարիերայի հեռանկարները» թեմայով տեղեկատվական սեմինար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ երիտասարդները եղել են Բանկի Գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում, ծանոթացել սպասարկող անձնակազմի աշխատանքին, իրականացվող գործընթացներին, ստացել բանկային պրոդուկտների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի նպատակն է հանրության և հատկապես երիտասարդության շրջանում բարձրացնել ֆինանսաբանկային կրթվածության մակարդակը: Այդ նպատակով սեմինարի ընթացքում ներկայացվել է բանկային ծառայությունների դերը յուրաքանչյուրի կյանքում, մասնավորապես` բանկային ծառայությունների օգնությամբ առավել հարմարավետ կենցաղ կազմակերպելու և ֆինանսական որոշումների վերաբերյալ առավել արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ:

««Անելիք Բանկը» նախորդ տարվա նման, այս տարի ևս, սիրով միացել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրին: Նախորդ տարի մեր մասնակցությունը եղել է բանկային ծառայությունների ակցիաների ձևով, սակայն այս տարի որոշեցինք առավել անմիջական շփում կազմակերպել ծրագրին մասնակցող երիտասարդների հետ` նրանց առավել մանրամասն  ծանոթացնելով մեր Բանկի, և առհասարակ հայկական ֆինանսաբանկային համակարգի հետ», – ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նա հույս է հայտնել, որ բանկը կարողացել է մասնակիցներին առավել մատչելի ներկայացնել բանկային ոլորտը և օգնել նրանց բանկային ծառայություններից օգտվելիս լինել առավել իրազեկված:

«Ւմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 1-ին, կավարտվի այս տարվա նոյեմբերի 4-ին: Միջոցառման նախաձեռնողներն են ՀՀ ԿԲ-ն, Հայաստանի ավանդների երաշխավորումը հատուցող հիմնադրամը, ֆինանսական հաշտարարը, Հայաստանի բանկերի միությունը, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Վարկային կազմակերպությունների միությունը, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, NASDAQ OMX Armenia-ն, KfW-ն (Kreditanstalt für Wiederaufbau),  Գերմանիայի միջազգային խնայբանկերի միջազգային փոխգործակցության հիմնադրամը  (SBFIC) և «Հայաստանի երիտասարդության ձեռքբերումներ» կազմակերպությունը: Ծրագրին ակտիվորեն մասնակցում են Հայաստանի առևտրային բանկերը, վարկային կազմակերպություններն ու ապահովագրական ընկերությունները:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը՝ «Credit Bank S.A.L.»-ը, 2009թ.-ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը՝ դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը: 2012թ.-ին «Credit Bank S.A.L.»-ի մասնաբաժինը հասավ 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.-ին «Credit Bank S.A.L.»-ը համախմբեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են մոտ 73,3 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 22,11 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 59,7 մլրդ դրամ (27,16 տոկոսի աճ), կապիտալը՝ 13,6 մլրդ դրամ (3,97 տոկոսի աճ), վարկային ներդրումները՝ 48 մլրդ դրամ (24,4 տոկոսի աճ), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 43,1 մլրդ դրամ (29,8 տոկոսի աճ): «Անելիք Բանկը» 2014 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցել է 480,9 մլն դրամի վնաս՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 1 141,1 դրամ կազմող վնասի համեմատ ($1 – 408,38 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img