Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը 180-200 մլն դոլար կկազմի

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը կկազմի 180-200 մլն դոլար, երեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն իրականացնում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ծրագիրը, որի շրջանակում եվրոպացի և ռուս գործընկերների հետ նախատեսվում է գործարկել ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը:

«Խոսքը խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման մասին է, որոնց մակերեսը կազմում է 1 հեկտարից ոչ պակաս: Միաժամանակ վարկերը կտրամադրվեն ջերմոցային տնտեսություններին բավականին մատչելի տոկոսադրույքով և մարման երկար ժամկետով՝ մինչև 10 տարի», – ասաց Ջավադյանը:

Նա նշեց, որ ծրագիրը կարող է օգնել կատարել լուրջ կառուցվածքային փոփոխություններ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

ԿԲ-ի նախագահը նշեց, որ նմանատիպ ծրագիր արդեն իրականացվում է Հայաստանում, սակայն այն նախատեսված է փոքր ջերմոցային տնտեսությունների համար:

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 842,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,9 տոկոսով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img