Deutsche Bank-ը վնաս է կրում դատական ծախսերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի խոշորագույն առևտրային բանկի և հասույթի ծավալով Եվրոպայի ամենամեծ ներդրումայի բանկի՝ Deutsche Bank-ի զուտ վնասը դատական մեծ ծախսերի պատճառով հուլիս-սեպտեմբերին նվազել է, հաղորդում է Vestifinance.ru-ն:

Զուտ վնասը երրորդ եռամսյակում կազմել է 94 մլն եվրո՝ 2013թ.-ի հուլիս-սեպտեմբերի արդյունքում գրանցված 41 մլն եվրոյի դիմաց: Ցուցանիշը նաև արտացոլում է 894 մլն եվրոյի դատական ծախսերը:

MarketWatch-ի հարցմանը մասնակցած տնտեսագետները կանխատեսել են, որ բանկը 92 մլն եվրոյի զուտ շահույթ կունենա: Deutsche Bank-ի հասույթը նախորդ եռամսյակում ավելացել է 2 տոկոսով՝ հասնելով 7,9 մլրդ եվրոյի:

«Երրորդ եռամսյակում բանկի ցուցանիշների վրա զգալի բացասական ազդեցություն են ունեցել դատավեճերի հետ կապված ծախսերը», – նշվում է Deutsche Bank-ի հաղորդագրության մեջ: «Ավելին՝ մենք ծախսեր ենք ունեցել նոր կարգավորիչ նորմերին հարմարվելու, վերահսկման համակարգերի կատարելագործման և բիզնեսի հիմնական ուղղությունների աճի մեջ ներդրումներ կատարելու պատճառով»:

Այդ ծախսերը մասամբ կատարվել են ծախսերի կրճատման ծրագրի իրականացման հաշվին, որն արդեն հասել է 2014թ.-ի համար սահմանված նպատակային ցուցանիշին:

Deutsche Bank-ի հատկացումները դատարաններում պոտենցիալ կորուստների պահուստում երրորդ եռամսյակում կազմել են 269 մլն եվրո՝ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 47 տոկոսով:

Ավելի վաղ Central Europe, Russia and Turkey Fund (CERTF) հիմնադրամը՝ Deutsche Bank-ի ղեկավարությամբ, մայիս-հուլիսին ձեռք էր բերել Սբերբանկի արտոնյալ բաժնետոմսերի փաթեթը և «Աէրոֆլոտ» ավիաընկերության բաժնետոմսերի փաթեթը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img