ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին բարձրացնել պետբյուջեի պակասուրդի մակարդակը՝ մինչև ՀՆԱ-ի 2,3%

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է բարձրացնել պետբյուջեի պակասուրդի մակարդակը մինչև ՀՆԱ-ի 2,6 տոկոսը՝ ավելի վաղ նախատեսված 2 տոկոսի փոխարեն, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ-ում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

«Հաշվի առնելով այն, որ հայկական մակրոտնտեսական քաղաքականությունը լավ կառավարվում է, կառավարությունը կարող է 2015 թ.-ին տնտեսության խթանման քաղաքականություն վարել և առաջին հերթին ավելացնել պետբյուջեի պակասուրդը մինչև ՀՆԱ-ի 2,3 տոկոս կապիտալ և ենթակառուցվածքային ծախսերի իրականացման համար` ծախսային հոդվածի ավելացման հաշվին», – ասաց Սանչեսը:

Նա նշեց, որ դա թույլ կտա լրացուցիչ միջոցներ ուղղել տնտեսությանը, նաև դրական կազդի բոլոր ոլորտների վրա, խթանող ազդեցություն կունենա բիզնեսի և ենթակառուցվածքների զարգացման վրա:

Նրա խոսքերով՝ հայկական կառավարությունն ունի նման հնարավորություններ, քանի որ 2013 և 2014 թթ.-ին ցածր կապիտալային ծախսերի իրականացման հաշվին Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2014 թ.-ին սպասվում է ՀՆԱ-ի 1,5 տոկոսի չափով, ինչը բավականին ցածր ցուցանիշ է և վկայում է դրա ավելացման մեծ հնարավորությունների մասին:

«Միաժամանակ պետությունն ունի ֆինանսական հնարավորություններ ծախսային մասն ավելացնելու համար, քանի որ եկամուտների հավաքման ցուցանիշը բավականին բարձր մակարդակի վրա է, բացի այդ Հայաստանը հնարավորություն ունի դոնորներից ներգրավել հասանելի ֆինանսավորում և միջոցներ եվրապարտատոմսերի իրացման արդյունքում», – ասաց Սանչեսը:

Հայաստանի 2014 թ.-ի պետբյուջեի համաձայն՝ համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսված էին 1 տրիլիոն 135 մլրդ դրամի չափով, եկամուտները՝ 1 տրիլիոն 245 մլրդ դրամի չափով: Բյուջեի պակասուրդը նախատեսված է 110 մլրդ դրամի չափով կամ ՀՆԱ-ի 2,3 տոկոսը:

Հայաստանի 2015 թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն՝ համախմբված պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 221 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների մուտքերի), իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 337 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների մուտքերի): 2015 թ.-ի պետբյուջեի պակասուրդը կկազմի 116,6 մլրդ դրամ  ($1 – 411,74 драма):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img