Անելիք Բանկը նվերների խաղարկություն է հայտարարել դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն դրամական փոխանցումներից օգտվող բոլոր հաճախորդները տարեվերջին կմասնակցեն նվերների խաղարկությանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Սույն թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած բոլոր հաճախորդները կմասնակցեն նվերների խաղարկությանը:

Խաղարկության մասնակիցները հնարավորություն կստանան շահել խաղարկվող 13 նվերներից մեկը, որոնց թվում կան` Galaxi Tab պլանշետ, Samsung սմարթ հեռախոսներ և ինտերնետ ծառայության 3, 6 կամ 12 ամսվա անվճար բաժանորդագրություններ:

«Անելիք Բանկը, լինելով Հայաստանում դրամական փոխանցումներ իրականացնող առաջին բանկերից մեկը, շարունակում է կարևորել համագործակցությունն այս ոլորտի իր գործընկերների հետ: Ավելին, Անելիք Բանկն առաջինն է, որ ներդրել է սեփական դրամական փոխանցումների համակարգը` Anelik-ը», – նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ շարունակելով զարգացնել բանկային ծառայության այս ուղղությունն, այս տարի Բանկն ավելացրել է դրամական փոխանցումների համակարգերի ցանկը` հասցնելով դրանց թիվը 6-ի (Anelik, MoneyGram, IntelExpress, Avers, Tandem և Sigue Money Transfer):

Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդները հնարավորություն կունենան մեկ անգամ ևս համոզվել Անելիք Բանկի հաճախորդ լինելու առավելության մեջ և, միաժամանակ, հնարավորություն կունենան ստանալ խաղարկվող նվերներից մեկը:

«Խաղարկությանը մասնակցել և նվերներ շահել կարող են դրամական փոխանցումներ ստացած բոլոր հաճախորդներն` անկախ ստացվող փոխանցումների պարբերականությունից, գումարի մեծությունից և այն հանգամանքից, թե որ դրամական փոխանցման համակարգից են նրանք օգտվել», – նշվում է հաղորդագրության մեջ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 73,3 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 59,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ մոտ 48 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 13,6 մլրդ դրամ:  Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 480,9 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց ($1- 411,26 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img