Հայաստանի առևտրային բանկերը 2014թ.-ի III եռամսյակի վերջի դրությամբ պետբյուջե են վճարել 29,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2014թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքում ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք պետբյուջե են վճարել մոտ 29,9 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 29,6 մլրդ դրամի դիմաց, նշվում է ՀՀ ՊԵԿ-ի կայքում:

ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ բանկերի վճարած բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների հավաքագրած հարկերը կազմել են 29,7 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների հավաքագրած հարկերը՝ շուրջ 224,7 մլն դրամ:

Միաժամանակ ուղիղ հարկերը (եկամտահարկ, շահութահարկ) կազմել են 28,1 մլրդ դրամ, անուղղակի հարկերին բաժին է հասել մոտ 1,5 մլրդ դրամ (ԱԱՀ-ն, ակցիզային հարկը), ևս 297,3 մլն դրամ են կազմել այլ հարկերը, տուրքերն ու պարտադիր վճարները:

Միաժամանակ բանկերին բաժին է հասել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 5,9 տոկոսը:

Բանկերի թվում առաջատարների հնգյակում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ մոտ 3,6 մլրդ դրամ (17-րդ տեղ), Ամերիաբանկը՝ 3,36 մլրդ դրամ (21-րդ տեղ), ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ մոտ 3,24 մլրդ դրամ (24-րդ տեղ),  HSBC-Բանկ Հայաստանը՝ 3,24 մլրդ դրամ (25-րդ տեղ), Արդշինինվեստբանկը՝ 2,5 մլրդ դրամ (35-րդ տեղ):

Խոշորագույն հարկատուների առաջին հարյուրյակում ներառվել են Ինեկոբանկը՝ մոտ 1,97 մլրդ դրամ (46-րդ տեղ), Յունիբանկը՝ 1,92 մլրդ դրամ (47-րդ տեղ), Հայբիզնեսբանկը՝ մոտ 1,52 մլրդ դրամ (63-րդ տեղ), Արարատբանկը՝ 1,3 մլրդ դրամ (70-րդ տեղ), Հայէկոնոմբանկը՝ 1,19 մլրդ դրամ (75-րդ տեղ), Կոնվերս բանկը՝ 1,11 մլրդ դրամ (84-րդ տեղ):

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2014թ.-ի երրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 504,2 մլրդ դրամ՝ 2013թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցված 479,9 մլրդ դրամի դիմաց (5 տոկոսի աճ): ($1 –ը` 411,26 դրամ) –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոխվարչապետն ԱՄՀ առաքելության հետ քննարկել է մակրոտնտեսական հարցերն ու բարեփոխումները

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ

ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով

26-ամյա անձը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր. նախաձեռնվել է քրվարույթ

Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img