Alibaba–ն ծրագրում է 8 մլրդ դոլարի պարտատոմսեր տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Alibaba Group չինական ինտերնետ–հոլդինգը ծրագրում է 8 մլրդ դոլարի պարտատոմսեր տեղաբաշխել, հայտնում է Bloomberg  գործակալությունը` վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Սա ընկերության համար դոլարային պարտատոմսերի առաջին տեղաբաշխումն է։

Նախօրեին ընկերությունն Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում փաստաթուղթ է հրապարկել, որում հայտնում է պարտատոմսերի տեղաբաշխման նախապատրաստման մասին` ընդգծելով, որ տեղաբաշխման ծավալը դեռ հաստատված չէ։ Ընկերությունը ցանկանում է միջոցներ ներգրավել սեփական վարկերը վերաֆինանսավորելու համար։

Alibaba –ն չինական ընկերություն է, որը գործում է ինտերնետ–առևտրի ոլորտում։ Ընկերությունը սեփական Alipay էլեկտրոնային վճարման համակարգն ունի, ինչպես նաև կառավարում է Taobao.com և AliExpress ինտերնետ–խանութները։ 2013-2014 ֆինանսական տարվա (ավարտվել է 2014 թվականի մարտի 31-ին) շահույթը կազմել է 8.4 մլրդ դոլար` 3.8 մլրդ եկամտի դիմաց։

Ընկերությունը սեպտեմբերին IPO է անցել Նյու Յորքի ֆոնդային բորսայում` 25 մլրդ դոլար տեղաբաշխելու հնարավորություն ստանալով, ինչը բորսայի ամենախոշոր ցուցանիշներից մեկն է։ Ընկերության կապիտալացումը 285,46 մլրդ դոլար է կազմում։

Ընկերության բաժնետերերն են SoftBank–ը (32,4%) և Yahoo–ն (16,3%)։ Ընկերության ղեկավար Ջեկ Մային է պատկանում բաժնետոմսերի 7,8%–ը։ Alibaba Group–ի ներդրողներից են նաև հոնկոնգցի ներդրող Լի Կա–Շինը, Siguler Guff հիմնադրամը, Pavilion Capital խումբը, Silver Lake–ը և ուրիշներ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img