Tue, 3 February
1.1 C
Yerevan
USD: 379.03 RUB: 4.95 EUR: 449.83 GEL: 140.75 GBP: 519.38

Անելիք Բանկը նոր «ԴԻՍԿՈՆՏ» ավանդատեսակ է ներդրել` հենց նույն պահին տոկոսագումարը ստանալու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթի ընդլայնման քաղաքականության շրջանակներում իր հաճախորդներին առաջարկում է նոր «ԴԻՍԿՈՆՏ» ավանդատեսակ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ավանդատուներին հնարավորություն է ընձեռվում հենց նույն պահին ստանալ ներդրված ավանդի համապատասխան ամբողջ տոկոսագումարը` մինչև 13.18% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ:

Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար ՀՀ դրամ, կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ եվրո:
Ինչպես նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, Անելիք Բանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սեփական պրոդուկտների պայմանների հարմարավետությանը և արդիականության բարձրացմանը:

Նրա խոսքերով` բանկը, հաշվի առնելով շուկայի պահանջարկը, տարատեսակ նոր բանկային գործիքների ներդրման միջոցով, ձգտում է իր հաճախորդներին մատուցել բանկային ծառայությունների հնարավոր բոլոր տարատեսակները:

«Այս նոր ավանդատեսակի շնորհիվ մեր հաճախորդները միանգամից` հենց տեղում, կստանան ներդրված ավանդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված տոկոսագումարը, ինչը, կարծում եմ, բավականին գրավիչ կդարձնի բանկային այս պրոդուկտը»,- նշեց նա։

Կախված ավանդի չափից` Բանկի ավանդատուներին անվճար կտրամադրվի ArCa, MasterCard կամ VISA քարտ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 73,3 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 59,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ մոտ 48 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 13,6 մլրդ դրամ:  Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 480,9 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց։ ($1 – 418,40 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ֆինանսական համակարգը 2026թ․–ի հունվարին. դրամավարկային քաղաքականության, վարկային աճի և պարտքի կայունության հավասարակշռություն

Հունվարին Հայաստանի ֆինանսական համակարգը զարգացել է նախկինում սահմանված մակրոտնտեսական և դրամավարկային ուղենիշների շրջանակում

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահին հրավիրել է մասնակցելու  2026 թ.-ին անցկացվող  «Խաղաղության խաչմերուկ»  ներդրումային գագաթնաժողովին

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգային հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել  2026 թվականին

Հայաստանը երրորդն է ՌԴ–ում գործող բիզնեսի կողմից հաշիվների բացման հարցումների քանակով. NSV Consulting

Ուղղություններից մեկը, որտեղ արձանագրվել է զգալի հետաքրքրություն, եղել է Հայաստանը

Հայաստանում ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին աճել են 28,8% –ով․ ՀԲ

Նոյեմբերին Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 28,8%-ով (տարեկան կտրվածքով)։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img