ԿԲ կանխատեսում. «Հայաստանի 12-ամսյա գնաճը 2014 թվականին 3,2% կկազմի»

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2014թ.–ի չորրորդ եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում գնաճը կշարունակի ավելանալ և մոտենալ նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3.2%։ Այս մասին ասվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2014թ.–ի 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մեջ։

ԿԲ կանխատեսումների համաձայն՝ կարճաժամկետ հատվածում, չնայած արտաքին և ներքին տնտեսություններում սպասվող ցածր պահանջարկին, չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների դրոշմապիտակների ներդրման և 2015թ.–ի հունվարից Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում ակնկալվում է գնաճի տեմպերի վերականգնում:

Հաշվետվության համաձայն, 2014 թվականի երրորդ եռամսյակում, ինչպես և սպասվում էր, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և հուլիսին կազմել է 0.4 տոկոս, հաջորդ երկու ամիսներին աստիճանաբար ավելացել է։ Այսպիսով` 12-ամսյա գնաճը սեպտեմբերի վերջին կազմել է 1.5 տոկոս` գտնվելով թույլատրելի տատանումների նվազագույն սահմանին։

«Գնաճի կանխատեսվող ցուցանիշից շեղումների ռիսկերը կարճաժամկետ և միջնաժամկետ ժամանակահատվածում գնահատվում են հավասարակշռված»,– ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում սպառողական գները 2014 թվականի հոկտեմբերին, 2013 թվականի հոկտեմբերի համեմատ, ավելացել են 2.2 տոկոսով, իսկ հուվար–հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2.9 տոկոսով։

Բացի այդ, ԿԲ–ն 2014 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 3,1-3,6% և երկրի տնտեսության աճի պոտենցիալ մակարդակը վերանայել է դեպի նվազում։

Պետբյուջեի համաձայն` ՀՀ տնտեսության  աճը 2014 թվականին ծրագրված է 5.2 տոկոսի, գնաճը` 4 տոկոսի չափով (±1,5%)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասին

Հայաստանում հարազատների  հանդեպ վստահության վրա հիմնված զեղծարարությունները շարունակում են ակտուալ լինել

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img