Հայաստանում համախառն պահանջարկը 2014թ.–ին կնվազի 1.4%–ով. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 2014 թվականի արդյունքներով համախառն ներքին ծախսերի կրճատումը կանխատեսում է 1.4 տոկոսով։ Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ 2014թ.–ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և 3-րդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մեջ։

«Հայաստանի հիմնական գործընկեր–երկրների տնտեսական աճի տեմպերի դանդաղման, հանրապետությունում ներդրումային ցածր ակտիվության պահպանման, ինչպես նաև ակնկալվածից ավելի ցածր պետական ծախսերի հետևանքով 2014 թվականին համախառն ներքին ծախսերի անկումը տնտեսությունում գնահատվում է 1.4 տոկոս»,– նշվում է ԿԲ հաշվետվությունում։

Հաշվետվության համաձայն, տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը 2014 թվականի երկրորդ եռամսյակում կանխատեսվածից էապես ցածր էին, և ԿԲ գնահատականներով, մասնավոր սպառման ծախսերի նվազումը կշարունակվի նաև տարվա երկրորդ կեսին։ Դրա հետևանքով կարգավորիչը 2014 թվականին կանխատեսում է 1.7 տոկոսի անկում։

Բացի այդ, ԿԲ–ն կանխատեսում է, որ ներդրումային ցածր ակտիվության պատճառով իրականացրած ներդրումների աճը մասնավոր հատվածում նախորդ տարվա համեմատ համեմատաբար ցածր կլինի` 1.4 տոկոս։

«Մասնավոր սպառման և ներդրումային ակտիվության այսպիսի զարգացման պայմաններում մասնավոր սպառման ծախսերը կնվազեն 12 տոկոսով»,– ասվում է հաշվետվությունում։

Միաժամանակ, ԿԲ հաշվետվությունից հետևում է, որ 2014 թվականին իրականացված դրամավարկային և հարկաբյուջետային ընդլայնողական քաղաքականության ազդեցության ներքո, ինչպես նաև Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների տնտեսական աճի ակնկալվող արագացման ներքո, 2015-2017 թվականների համախառն ներքին պահանջարկը կսկսի աստիճանաբար վերականգնվել և կանխատեսվող ժամանակահատվածի վերջում կավելանա 3.5-4 տոկոսով։

Կենտրոնական բանկը 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 3.1-3.6 տոկոս, ինչպես նաև վերանայել է տնտեսության աճի պոտենցիալ մակարդակը դեպի նվազում։ Կարգավորիչի կանխատեսման համաձայն, Հայաստանում 2014 թվականին գնաճը կավելանա և կմոտենա նպատակային ցուցանիշին` կազմելով 3.2 տոկոս։

Պետբյուջեի համաձայն, հայկական տնտեսության աճը 2014 թվականին ծրագրված է 5.2 տոկսոի չափով, իսկ գնաճը` 4% (±1,5%)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img