Անելիք Բանկը նոր վարկատեսակ է ներդնում ավտոսեփականատերերի համար

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը մշակել և ներդրել է նոր վարկատեսակ, որը կայուն եկամուտ ունեցող ավտոսեփականատերերին հնարավորություն է տալիս մեքենայի գրավադրմամբ ստանալ վարկ մինչև 7 մլն ՀՀ դրամի կամ մինչև 50 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, տվյալ վարկատեսակի վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը, կախված մեքենայի տեսակից, կազմում է 80%, իսկ տարեկան տոկոսադրույքը` սկսած 16%-ից:

«Այս վարկատեսակի առավելություններից կնշեմ տրամադրվող գումարի չափը, որը կարող է հասնել մինչև 50 հազար ԱՄՆ դոլարի, ինչպես նաև սահմանված ցածր տոկոսադրույքը: Այս պրոդուկտը մեր «ՊԱՐԶ-ԱՐԱԳ ԱՎՏՈ» վարկատեսակից տարբերվում է վարկառուի եկամուտների հիմնավորման անհրաժեշտությամբ: Այնպես որ, այն հաճախորդներն, ովքեր չունեն եկամուտները հիմնավորող փաստաթղթեր, կարող են օգտվել մեր Բանկի «ՊԱՐԶ-ԱՐԱԳ ԱՎՏՈ» վարկատեսակից»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 73,3 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 59,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ մոտ 48 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 13,6 մլրդ դրամ:  Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 480,9 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 1,1 մլրդ դրամի դիմաց։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img