Հայաստանում արժութային փոխարժեքի շտկումը նախորդ շաբաթ ուղեկցվել է ԿԲ–ի 33 մլն դոլարի գործարքներով

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի փոխարժեքի շտկումը նախորդ շաբաթ ուղեկցվել է Հայաստանի կենտրոնական բանկի` ֆոնդային բորսայում կատարած 33 մլն դոլարի գործարքներով։

Ինչպես նշվում է ԿԲ–ի կայքում, հոկտեմբերի 24–ից նոյեմբերի 30–ը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԿԲ–ն վաճառել է մոտ 33 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 435 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը կազմում է շաբաթվա արժութային բորսայական գործարքների համախառն ծավալի 72.5 տոկոսը։

Հարկ է նշել, որ երկուշաբթի արձանագրված փոխարժեքը թարմացրել է իր ութամյա առավելագույնը` նոյեմբերի 21–ի ցուցանիշի դիմաց աճելով  16.6 կետով և հասնելով  435 դրամի` մեկ դոլարի դիմաց։ Այսպիսով, երկուշաբթի հայկական արժույթն արժեզրկվել է 4 տոկոսով։ Հայաստանում վերջին անգամ դոլարի փոխարժեքն այդ մակարդակում է եղել 2006 թվականի մայիսին (24.05.2006)` 435,28 դրամ 1 դոլարի դիմաց, իսկ արդեն տարեվերջին փոխարժեքը կազմում էր 363.5 դրամ մեկ դոլարի դիմաց։

Արդեն շաբաթվա վերջում` նոյեմբերի 30–ին, դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 433.69 դրամ, ինչը կարող է լինել երկրի արժութային շուկայում կարգավորիչի կատարած ինտերվենցիաների հետևանք։

Միաժամանակ, նախորդ շաբաթ ԿԲ–ն, պարզաբանելով արժութային շուկայում ստեղծված իրավիճակը, նշեց, որ փոխարժեքի կատարված շտկումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացման և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

«Հայկական դրամի փոխարժեքի հստակեցումը պայմանավորված է վերջին ժամանակներում տարածաշրջանային և միջազգային ֆինանսական շուկաներում կատարված զարգացումներով, և նպաստում է արտահանողական մրցունակության, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնունակությանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ԿԲ–ում միաժամանակ հայտնում են, որ այժմ շուկայում ձևավորված փոխարժեքն ամբողջովին արտացոլում է տվյալ զարգացումները և գտնվում է կայունացման միջակայքում։

Հատկանշական է, որ միայն նոյեմբերին կարգավորիչը 93.84 մլն դոլարի արժութային ինտերվենցիաներ է իրականացրել, ինչը կազմում է նոյեմբերի բորսայական արժութային գործարքների համախառն ծավալի 98.3 տոկոսը։ Միաժամանակ, դրամի արժեզրկումը սկսվել է հոկտեմբերի վերջից, և նոյեմբերի սկզբում դոլարի փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 411.21 դրամ։ Ընդհանուր առմամբ, նոյեմբերի ընթացքում դոլարը թանկացել է 5.8 դոլարով։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` ընդհանուր առմամբ կարգավորիչն արժութային շուկայում վաճառել է մոտ 236,47 մլն դոլար, իսկ գնել` 50.15 մլն դոլար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img