ԱՄՀ–ն անհրաժեշտ է համարել Ուկրաինային տրամադրել 15 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ ֆինանսական անկումը դադարեցնելու համար Ուկրաինային հարկավոր է մի քանի շաբաթվա ընթացքում լրացուցիչ հատկացնել 15 մլրդ դոլար, գրում է Financial Times–ը։

Այդ միջոցները հարկավոր է տրամադրել ի հավելումն այս տարի բացված 17 մլրդ դոլարի վարկային գծի, որը նախատեսված է մինչև 2016 թ.–ը, հաղորդում է Ինտերֆակսը։

Թերթի աղբյուրի խոսքերով` ԱՄՀ–ի կողմից հավանության արժանացած ծրագրում պակասուրդն առաջացել է Ուկրաինայի ՀՆԱ–ի` կանխատեսվածից ավելի շատ նվազման պատճառով, ինչպես նաև Ռուսաստան իրականացվող արտահանման նվազման հետևանքով, ինչը հանգեցրել է կապիտալի արտահոսքին և երկրի ԿԲ–ի արժութային պահուստների նվազմանը։

Բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով` ծրագրի նման էական ավելացման մասին առաջարկը դեռ նվազագույն աջակցություն է ստացել վարկատուների կողմից` հաշվի առնելով վարկատուների հետ համաձայնեցված ծրագրի շրջանակում Կիևի կողմից տնտեսական և վարչարարական բարեփոխումների դանդաղ իրականացումը։

Առանց լրացուցիչ օգնության Կիևը ստիպված կլինի կամ արմատապես կրճատել բյուջեն կամ հայտարարել սուվերեն պարտավորությունների դեֆոլտ, գրում է թերթը։

Միաժամանակ երեքշաբթի Ոկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել Ուկրաինայի համար միջազգային դոնորական համաժողով կազմակերպել։ «Հիմա մեր մարտավարական խնդիրն է ստորագրել և երկարացնել համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ։ Սակայն դա բավարար չէ։ Այդ պատճառով երկրորդ խնդիրը միջազգային դոնորական համաժողովի կազմակերպումն է և Ուկրաինայի վերականգնման ծրագրի հաստատումը», – ասել է Ուկրաինայի վարչապետը։

Երեքշաբթի Կիևում իր աշխատանքն է սկսել ԱՄՀ–ի առաքելությունը։ Բանակցությունները հիմնականում կանդրադառնան պետական ծախսերի կրճատման հարցին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img