ՎԶԵԲ-ն աջակցում է 9.3 մլն ԱՄՆ դոլար գումար է տրամադրել Հայաստանում գործող «Շեն Հոլդինգ» ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎԶԵԲ-ը 9.3 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրում «Շեն Հոլդինգ» ընկերությանը, որը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր և առաջատար արտադրողներից մեկը, ինչպես նաև` գիպսի հանքի շահագործողն ու ՎԶԵԲ-ի վաղեմի հաճախորդը, հայտնում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը:

Վարկի միջոցները կօգտագործվեն գիպսային շաղախներ արտադրող նոր գործարանի կառուցումը ֆինանսավորելու նպատակով, որը կարտադրի որակյալ գիպսային շաղախներ էներգաարդյունավետության և մեկուսացման ավելի բարձր հատկանիշներով:

Բացի այդ, ընկերությունը կգնի մասնագիտացված տրանսպորտային միջոցներ, հանքարդյունահանման և օժանդակ սարքավորումներ, որոնք թույլ կտան մեծացնել արտադրության ծավալները՝ Հայաստանի և Վրաստանի շուկաներում պահանջարկը մատչելի և որակով արտադրանքով բավարարելու նպատակով:
HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն նույնպես տրամադրում է զուգահեռ ֆինանսավորում, որպեսզի «Շեն Հոլդինգ» ընկերությունը էներգախնայող սարքավորումներ գնի:

1995թ.–ին հիմնադրված «Շեն Հոլդինգը» դինամիկ աճ է գրանցել և դարձել Հայաստանում շինանյութերի առաջատար արտադրող: Ընկերության արտադրանքի, օրինակ` չոր շաղախների, ներկերի, լաքերի և բետոնե բլոկերի արտադրության մեջ օգտագործվում է տեղական հումք՝ առաջարկելով ավելի թանկ ներմուծված արտադրանքի որակյալ այլընտրանք:

«Մասնավոր ընկերություններին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Շեն Հոլդինգը» բանկի հետ համագործակցում է արդեն 10 տարի:

«Մենք ուրախ ենք աջակցել ընկերության նոր նախաձեռնությանը, որը նպաստելու է բարձրորակի արտադրանքի ընդլայնմանը», – ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում ամենախոշորներ դրողներից մեկն է: 1992թ. –ի Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր Բանկը ներդրել է ավելի,քան 650 մլն եվրո 133 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, ընդ որում` մասնավոր հատվածում ներդրումները կազմել են 87 տոկոս:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img