Հայաստանում դոլարի փոխարժեքը հասել է 10-ամյա առավելագույն ցուցանիշի և մեկ դոլարի դիմաց 527 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 17-ին Հայաստանի արժութային շուկայում 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 16–ի համեմատ աճել է 36,86 նիշով և կազմել 527,20 դրամ։

Եվրոյի պաշտոնական փոխարժեքն աճել է 42,74 նիշով և կազմել է 656,94 դրամ։

Հայաստանի ֆոնդային բորսայում եռօրյա դադարից հետո չորեքշաբթի վերսկսվել են գործարքները։ Դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 17-ին կազմել է 560 դրամ։

Ինչպես հայտարարել է Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի։ Ջավադյանի խոսքով` նման գերարժևորման հիմնական պատճառներն են խուճապն ու ոմանց սպեկուլյացիաները։ «Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժևորման պատճառները վերանայելուց հետո։ Ազգային արժույթը կարժևորվի, սակայն ժամկետները կախված են նաև շուկայում բնակչության վարքից, որը անհիմն խուճապային ֆոն է ստեղծում», – ասել է նա։

Ջավադյանը նաև նշել է, որ խուճապային ֆոնն առավելապես պայմանավորված է Ռուսաստանում տիրող իրավիճակով։ Նա նաև զգուշացրեց սպեկուլյացիաների համար նախատեսված պատասխանատվության մասին` կոչ անելով բնակչությանը ձեռնպահ մնալ անհիմն արտարժութային գործառնություններից և իրավիճակից օգուտ քաղելու փորձերից, քանի որ դա կարող է հանգեցնել մեծ ֆինանսական կորուստների։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է, որ գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է գրանցում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img