Երևանի փոխանակման կետերում արժույթի փոխարժեքները սկսել են իջնել ԿԲ ղեկավարի երեկվա հայտարարությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի և եվրոյի փոխարժեքները Երևանի փոխանակման կետերում անկման միտում են ցուցաբերում ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի երեկվա հայտարարությունից հետո։

Մասնավորապես, ԱՄՆ դոլարը փոխանակման կետերում և բանկերում վաճառվում է 490-520 դրամ $1 համար, իսկ գնման գինը 450-480 դրամ է, այն դեպքում, երբ մեկ օր առաջ դոլարը վաճառվում էր 550-560 դրամի սահմաններում, իսկ գնման գինը կազմում էր 525-540 դրամ։

Նշենք, որ դոլարի պաշտոնական փոխարժեքը նախօրեին աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին բորսայական փոխարժեքը հասավ 560 դրամի։

Դոլարի փոխարժեքի անկման հետ միաժամանակ իջնում է նաև եվրոյի փոխարժեքը։ Այսպես, փոխանակման կետերում և բանկերում եվրոն վաճառվում է 618-640 դրամով,, գնվում է 550-580 դրամով մեկ եվրոյի համար։

Ընդ որում, եվրոյի պաշտոնական փոխարժեքը դեկտեմբերի 17-ին աճեց 42,74 կետով և կազմեց 656,94 դրամ մեկ եվրոյի համար։ Միաժամանակ նախօրեին փոխանակման կետերում և բանկերում եվրոն գերազանցեց 700 դրամի սահմանագիծը։ Եվրոն վաճառվում էր 680-720 դրամ, իսկ գնվում էր 650-680 դրամով մեկ եվրոյի համար։

Ուշագրավ է, որ Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեկ հայտարարեց, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի։ Ջավադյանի խոսքով` նման գերարժևորման հիմնական պատճառներն են խուճապն ու ոմանց սպեկուլյացիաները։ Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժևորման պատճառները վերանայելուց հետո։ Ազգային արժույթը կարժևորվի, սակայն ժամկետներ ԿԲ նախագահը չնշեց։

Իսկ չորեքշաբթի տարածված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ նշված էր, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։ Հայտարարության մեջ ասված է, որ Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Վարչապետի խոսքերով` Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img