Դոլարի փոխարժեքը Հայաստանում ԿԲ հայտարարությունից հետո կտրուկ իջավ 30,2 կետով` մինչև 497 դրամ $1 համար

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 18-ին իջավ 30,2 կետով նախորդ օրվա համեմատ և կազմեց 497 դրամ $1 համար` ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունից հետո։

Հայկական դրամն ամրապնդվեց` դոլարի փոխարժեքի հինգշաբաթյա բարձրացումից հետո։ Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Նշենք, որ դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին բորսայական փոխարժեքը հասավ 560 դրամի։

Հայկական դրամն արժևորվեց նաև եվրոյի նկատմամբ։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքը իջավ 45,08 կետով և կազմեց 611.86 մեկ եվրոյի համար։ Հիշեցնենք, որ նախօրեին եվրոյի պաշտոնական փոխարժեքն աճեց 42,74 կետով և կազմեց 656,94 դրամ մեկ եվրոյի համար

Երևանի փոխանակման կետերում արժութային փոխարժեքների անկում նկատվեց դեկտեմբերի 18-ի առավոտից։ Մասնավորապես, ԱՄՆ դոլարը փոխանակման կետերում և բանկերում վաճառվում էր 490-520 դրամ $1 համար, իսկ գնման գինը 450-480 դրամ էր, այն դեպքում, երբ մեկ օր առաջ դոլարը վաճառվում էր 550-560 դրամի սահմաններում, իսկ գնման գինը կազմում էր 525-540 դրամ։

Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեկ  հայտարարեց, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի։ Ջավադյանի խոսքով` նման գերարժևորման հիմնական պատճառներն են խուճապն ու ոմանց սպեկուլյացիաները։ Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժևորման պատճառները վերանայելուց հետո։ Ազգային արժույթը կարժևորվի, սակայն ժամկետներ ԿԲ նախագահը չնշեց։

Իսկ չորեքշաբթի տարածված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ նշված էր, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։ Հայտարարության մեջ ասված է, որ Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Վարչապետի խոսքերով` Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img