ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեկտեմբերի 20-ին խաղարկություն կանցկացնի «Ուսման վարկեր» ստացած ուսանողների և Visa Student քարտերի քարտապանների միջև

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  դեկտեմբերի 20-ին խաղարկություն կանցկացնի «Ուսման վարկեր» ստացած ուսանողների և Visa Student քարտերի քարտապանների միջև։ Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, խաղարկություն կանցկացվի Մոսկվա կինոթատրոնում ժամը 10:30–ին:

Խաղարկությանը կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր իրենց ուսման վարձերը փոխանցել են Բանկի կողմից տրամադրվող Ուսման վարկի միջոցով ս.թ. օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

Խաղարկությանը կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր իրենց ուսման վարձերը փոխանցել են Բանկի կողմից տրամադրվող Ուսման վարկի միջոցով ս.թ. օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

Խաղարկությունն իրականացվելու է միայն ներկա գտնվող ուսանողների միջև:

Խաղարկվելու են 6 մրցանակներ, որոնք ըստ ուսանողի ընտրության կարող են լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad (արտերկրում սովորող և հաղթող ուսանողները կստանան դյուրակիր համակարգիչ կամ Ipad):

Խաղարկությանն անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Խաղարկության յուրաքանչյուր մասնակցին տրամադրվելու է «Մոսկվա» կ/թ–ում խաղարկությունից անմիջապես հետո ցուցադրվող «Սուպեր ՄԱՄԱ» գեղարվեստական ֆիլմը դիտելու մեկ տոմս:

Նույն օրը կկայանա նաև Visa Student քարտերի քարտապանների միջև անցկացվող ամենամյա խաղարկությունը, որին այս անգամ մասնակցելու են Բանկի Visa Student հիմնական, գործող և գործողության ընթացքում առնվազն մեկ վճարային կամ կանխիկացման գործառնություն կատարած և ներկայումս ուսանող հանդիսացող քարտապանները: Նրանց միջև ևս կխաղարկվի 6 մրցանակ: Հայաստանում սովորող և հաղթող ճանաչված Visa Student քարտապանն իր ընտրությամբ կարող է ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս: Արտերկրում սովորող և հաղթող ուսանողները կստանան Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս:

Մրցանակները կհանձնվեն շահած այն քարտապաններին, ովքեր մինչև 31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ին կազմել են 273,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,15 տոկոսի աճ), պարտավորությունները՝ մոտ 220 մլրդ դրամ (3,01 տոկոսի աճ), իսկ կապիտալը՝ 53,5 մլրդ դրամ (1,26 տոկոսի անկում): Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են 673,2 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 3.9 մլրդ դրամ շահույթի համեմատ: Այսօրվա դրությամբ բանկն ունի 52 մասնաճյուղ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img