Հայտնի են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հայտարարած խաղարկության հաղթողների անունները

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հայտարարած խաղարկությունը։

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, խաղարկությանը մասնակցում էին այն ուսանողները, ովքեր հանդիսանում են Visa Student քարտերի քարտապաններ և նրանք ովքեր օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ուսման վարձը փոխանցել էին բանկի կողմից տրամադրվող «ուսման վարկի» միջոցով:

Խաղարկվել է 12 մրցանակ, որոնք ըստ «ուսման վարկ» ստացած ուսանողի ընտրության կարող էին լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad, իսկ Visa Student քարտապան հանդիսացող հաղթած ուսանողները իրենց ընտրությամբ կարող են ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս:Ստորև ներկայացնում ենք հաղթող ճանաչված հաճախորդների ցանկը և ևս մեկ անգամ շնորհավորում նրանց:
«Ուսման վարկ» ստացած ուսանողների միջև կայացած խաղարկության արդյունքներում հաղթող ճանաչվեցին՝ Հովիկ Վերանյանը, Ռուզաննա Մաթևոսյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Անի Հովհաննիսյանը, Նարեկ Մարգարյանը,  Լիլիթ Միրզախանյանը։

Visa Student Քարտապանների միջև կայացած խաղարկության արդյունքում հաղթող ճանաչվեցին Սուքիասյան Հայկը, Վարդանյան Ջուլիանան, Համբարյան Հասմիկը, Ղուկասյան Արուսյակը, Բադալյան Արևիկը, Չոբանյան Արամը:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, մրցանակները կհանձնվեն շահած այն Visa Student քարտապաններին, ովքեր մինչև 31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ին կազմել են 273,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,15 տոկոսի աճ), պարտավորությունները՝ մոտ 220 մլրդ դրամ (3,01 տոկոսի աճ), իսկ կապիտալը՝ 53,5 մլրդ դրամ (1,26 տոկոսի անկում): Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են 673,2 մլն դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 3.9 մլրդ դրամ շահույթի համեմատ: Այսօրվա դրությամբ բանկն ունի 52 մասնաճյուղ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img