Հայկական դրամի կայունացումը կախված է միջազգային իրավիճակից և ԿԲ դրամային քաղաքականության կոշտությունից. ԵՎԶԲ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դրամի կայունացումն կախյալ է մնում ինչպես միջազգային կայունացումից, այդ թվում` ռուբլու կայունացումից, այնպես էլ Հայաստանի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վճռականությունից և կոշտությունից։ Այդ մասին ասվում է ԵՎԶԲ վերլուծության վարչության հրապարակած դեկտեմբերյան «ԱՊՀ մակրոմոնիտորում»։

Հետազոտությունում նշվում է, որ 2014 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին վճարային հաշվեկշռի վատացումն արտաքին պարտավորություններով կարճաժամկետ վճարումների բարձր մակարդակի ֆոնին նպաստում էր դրամի վրա ճնշման ձևավորումը և Հայաստանի միջազգային պահուստների կրճատումը, որոնց ծավալը 2014 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 1.53 մլրդ դրամ` ամսվա կտրվածքով նվազելով 133.3 մլն դոլարով։

«Այս համատեքստում դոլարի արժևորումը եվրոյի և զարգացող շուկաների բազմաթիվ արժույթների դեմ, և ռուբլու արժեզրկումն ուժեղացրել են ճնշումն ազգային արժույթի վրա»,– կարծում են ԵՎԶԲ վերլուծաբանները։

Արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը թուլացրել է դրամի փոխարժեքը 2014 թվականի նոյեմբերին, որը սպեկուլյատիվ և խուճապի տրամադրությունների ազդեցությամբ ավելի արագ է սկսել արժեզրկվել։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դրամի արժեզրկումը շարունակվեց, և դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացավ միանգամից 36,86 կետով և 527,20 դրամ կազմեց` տարեսկզբի համեմատ ավելանալով 29,9%–ով։ Արդեն դեկտեմբերի 18-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը իջավ 30,2 կետով` մինչև 497 դրամ $1 համար։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img