ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամասիա» մասնաճյուղը կսպասարկի հաճախորդներին նորացված գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 26–ին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Ամասիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փողոց, 17 շենք հասցեում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդների սպասարկման գոտիներն առանձնացված են ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծված են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:

«Ամասիա» մասնաճյուղի վերաբացումով մենք ավարտում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի խոշորագույն ծրագիրը», – ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նա նաև նշել է, որ բանկի հաճախորդները կարող են ստանալ հարմար և արագ սպասարկում բոլոր մասնաճյուղերում:

«Մենք վստահ ենք, որ նոր հարմարավետ ու ժամանակակից գրասենյակները թույլ կտան բարձրացնել մեր հաճախորդների սպասարկումը նոր մակարդակի», – ավելացրել է նա։

«Ամասիա» մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, մարզի և գյուղի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներն, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 306,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ` 1,38 տոկոսի աճ), պարտավորությունները` 260,8 մլրդ դրամ (1,58 տոկոսի անկում), ընդհանուր կապիտալը` 45,6 մլրդ դրամ (22,44 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 224,3 մլրդ դրամ (2,53 տոկոսի աճ)։ Բանկի շահույթը երրորդ եռամսյակում կազմել է 870,8 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 78,3 տոկոսով ($1-461,58 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img