ՀՀ վարչապետը ֆինանսական շուկայում լուրջ ցնցումներ չի սպասում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ֆինանսական շուկայում լուրջ ցնցումներ չի սպասում։

«Լուրջ տատանումներ և ցնցումներ չեն լինի։ ԿԲ–ն, որը պատասխանատու է դրամավարկային քաղաքականության համար, կիրականացնի բոլոր անհրաժեշտ աշխատանքները, և կառավարությունը կօգնի այդ հարցում», – երկուշաբթի ասել է վարչապետը ԶԼՄ–ների ներկայացուցիչների ամանորյա ընդունելության համար։

Հոկտեմբերին համաշխարհային միտումների հիման վրա Հայաստանի արտարժույթի շուկայի իրավիճակը սկսվեց փոխել, դրամը սկսեց արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Փորձագետների կարծիքով` փոխարժեքի նման կտրուկ բարձրացման վրա առաջին հերթին ազդեցին արտաքին գործոնները, որոնք պայմանավորված էին Հայաստանի գործընկեր երկրներում տիրող իրավիճակով, որտեղ գրանցված է տնտեսության անկում և ազգային արժույթի արժեզրկում, մասնավորապես` ռուսական շուկայում։

Դրամի կայունացման և արտարժութային շահարկումները զսպելու նպատակով ԿԲ–ն բարձրացրեց լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8,25 տոկոսից դարձնելով 21 տոկոս և սկսեց արտարժույթ վաճառել ամենօրյա աճուրդների միջոցով նախօրոք հայտարարված սահմանափակ քանակությամբ, խստացրեց արտարժույթով առևտրային բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիը (12 տոկոսից դարձնելով 24 տոկոս), իհարկե երկու օր անց նվազեցրեց այն` հասցնելով 20 տոկոսի։ Այս բոլոր միջոցներից հետո դրամը սկսեց աստիճանաբար կայունանալ, չնայած որոշ փոփոխականությանը։ Ապագա գնաճային ճնշումները մեղմելու և գնաճը նպատակային ցուցանիշին վերադարձնելու նպատակով ԿԲ–ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 1,75 տոկոսային կետից դարձնելով 8,5 տոկոսային կետ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով․ ԿԲ-ն նոր գործիք է ներկայացրել

ՀՀ կենտրոնական բանկը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, ներկայացրել է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բնակավայրերի մակարդակով դիտարկել տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական և բնական վտանգները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img