Իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե թոշակառուները հունվարի սկզբին չեն կարողացել ստանալ իրենց թոշակները. Հայաստանի ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հայտնում է, որ  մամուլում շրջանառվող լուրերը, թե հունվարի 3-ին ու 4-ին բանկերը չեն աշխատել, ինչի հետևանքով թոշակառուները չեն կարողացել ստանալ իրենց թոշակները, իրականությանը չեն համապատասխանում, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Թոշակների վճարման հետ կապված խնդիրներ չեն առաջացրել»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարվա հունվարի 3-ին, Հայաստանում կենսաթոշակների վճարման գործընթացն ապահովելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել է 23 մլրդ դրամ, որն ամբողջությամբ, նույն օրը ԿԲ-ի կողմից տրամադրվել է առեւտրային բանկերին: Միաժամանակ, հունվարի 3-ին և 4-ին  «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցող «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից «ՀայՓոստ»-ին են տրամադրվել կենսաթոշակային բոլոր վճարները, որոնք թոշակառուներին տրամադրվում են կանխիկ եղանակով:

«Հարկ է նշել, որ տոնական օրերին ՀՀ տարածքում գործող բանկերը բնակչությանը սպասարկելու նպատակով աշխատել են ճկուն գրաֆիկով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

2015 թվականի հունվարի 1–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ։ (1 դոլարը` 478,09 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img