Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ստացված դիմումների թիվը 2014-ին աճել է 62%-ով, հասնելով 3 244-ի

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ 2014 թվականին ֆինանսական խնդիրներին վերաբերող 3 244 բողոք է ստացվել, ինչը 62%-ով ավելի է 2013-ի ցուցանիշից, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ընդ որում քննարկման ընդունված դիմումների թիվն աճել է 56%-ով` մինչև 1 277։

«Դիմումների նման թվային աճը Ֆինանսական հաշտարարի գրասենյակի` բնակչության իրազեկմանն ուղղված հետևողական աշխատանքի արդյունք է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ 2014թ.-ին գրասենյակ ներկայացվել է 3907 բողոք, որոնցից 3244-ն էին վերաբերում ֆինանսական համակարգին

Պահանջների քննության արդյունքում գործերի 77.04%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (22.01.2015թ.-ի դրությամբ թվով 208 գործ դեռևս գտնվում է քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 61.1%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով:

Ընդ որում, դրական ելքով գործերի 61.1%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով:

«Հաճախորդներից յուրաքանչյուրին գրասենյակի աշխատակիցները տրամադրել են խորհրդատվություն, բացատրել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգնել են լրացնել բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպության դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տվյալների համաձայն` քննարկված դիմումներից 1021-ը ապահովագրական ընկերություններին էին վերաբերում, որոնցից 14-ը` ԱՊՊԱ-ի մասով։ Միաժամանակ բանկերի դեմ եղել է 230 բողոք, վարկային կազմակերպությունների դեմ` 5 բողոք, գրավատների դեմ` 3 բողոք և 4 բողոք` դրամական փոխանցումներ իրականացրած ընկերությունների դեմ։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ ($1 – 472,1 դրամ է).-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img