Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2014 թ.–ին աճել են 18,3 տոկոսով` հասնելով 2 921,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2014թ .–ի արդյունքում կազմել են 2 921,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 18,3 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության կողմից իրականացված վերլուծության համաձայն` չորրորդ եռամսյակի արդյունքում պարտավորությունների մեծությամբ առաջատարն է Ամերիաբանկ` 357,4 մլրդ դրամ ցուցանիշով (տարեսկզբի համեմատ աճը կազմել է 29,3 տոկոս)։ Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորություններում այս բանկին բաժին է հասել 12,2 տոկոս։

Պարտավորությունների ծավալով երկրորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 334,9 մլրդ դրամ ցուցանիշով (26,35 տոկոսի աճ)։ Պարտավորությունների համախառն ծավալում բանկի մասնաբաժինը կազմում է 11,5 տոկոս։

Այնուհետև գալիս են Արդշինբանկը`մոտ 321,7 մլրդ դրամ ցուցանիշով և 11 տոկոս մասնաբաժնով (42,8 տոկոսի աճ), HSBC–Հայաստան Բանկը` մոտ 259,6 մլրդ դրամ ցուցանիշով և 8,9 տոկոս մասնաբաժնով (մոտ 24,75 տոկոսի աճ) և Հայբիզնեսբանկը` մոտ 241,3 մլրդ դրամ ցուցանիշով և 8,3 տոկոս մասնաբաժնով (24 տոկոսի աճ)։

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 3 410,6 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 16,1 տոկոսի աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 488,7 մլրդ դրամ (4,2 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը` 27,1 մլրդ դրամ (41,3 տոկոսի անկում) ($1 – 474,48 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img