ՌԲԱ ղեկավար. ՌԴ–ի անջատումը SWIFT–ից հարվածել է համակարգի բոլոր մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի անջատումը SWIFT բանկային հաղորդագրությունների փոխանակման համակարգից շահեկան չէ համակարգի ոչ մի մասնակցի համար, կարծում է Ռուսական բանկերի ասոցիացիայի ղեկավար Գարեգին Թոսունյանը։

«Տեսականորեն դա (Ռուսաստանի անջատոմը SWIFT–ից. խմբ.) հնարավոր է, բայց ու՞մ է դա պետք։ Դա կհարվածի ֆինանսական շուկայի բոլոր անդամ կողմերին։ Այդ իմաստով բիզնեսի, ֆինանսական շուկայի ներկայացուցիչները, ի տարբերություն քաղաքական գործիչների, աշխատում են, հատկապես, երբ նրանց վրա ճնշում չեն գործադրում, միայն միմյանց ընդառաջ շարժման ռեժիմով»,– ասել է Թոսունյանն «ՌԻԱ Նովոստիում» կայացած ասուլիսում։

Նա նշել է, որ SWIFT համակարգն ավելի արդյունավետ է աշխատում, երբ դրանում ավելի մեծ թվով մասնակիցներ են ներգրավված, և մի երկրի անջատումը չի ազդի բոլորի վրա։ «Մենք չենք կարողանա վճարել, մատակարարները չեն կարողանա փող ստանալ` ո՞վ է շահելու դրանից։ Այդ պատճառով, իմ կարծիքով, այստեղ քաղաքական սպեկուլյացիաների որոշակի տարր կա… Հուսով եմ, որ էմոցիաները կհեռանան, և դա ինչ–որ շանտաժ կլինի»,– ասել է ՌԲԱ ղեկաբարը։

Միաժամանակ, նա նշել է համակարգի բացառիկ լինելը և դրա նշանակությունը բանկային ոլորտում։ «SWIFT–ի նմանօրինակը կանխիկացումների, տեղեկության պաշտպանության, գործառնությունների ավտոմատացման տեսանկյունից բանկային համակարգում այսօր գոյություն չունի… Իհարկե, շատ ցավոտ է մտածել դրա մասին, և հնարավոր է, հատուկ մեզ նյարդայնացնում են` խոսքով այդպիսի գրոհները շատ նյարդային ֆոն են ստեղծում»,– եզրափակել է Թոսունյանը։

Նախորդ տարվա աշնանը սկսեցին SWIFT միջբանկային փոխանցումների համակարգից ռուսական բանկերի անջատման սպառնալիքներ հնչել, որով անցկացվում են ավելի քան 6 տրիլիոն դոլարի վճարային հանձնարարագրեր, և դրան մասնացկում է ավելի քան 10 հազար ֆինանսական կազմակերպություն 210 երկրներում։ Ինքը համակարգը հոկտեմբերին հայտնել էր, որ պատժամիջոցներին միանալը պնդող մի շարք երկրների կողմից ճնշում է զգում, սակայն չի պատրաստվում հանձնվել։

ԿԲ–ն իր հերթին հայտնեց, որ դեկտեմբերից գործարկել է SWIFT–ի հայրենական նմանօրինակը։ Ռուսաստանի բանկն այդ ժամանակ նշել էր, որ նոր ծառայությունը թույլ կտա վարկային կազմակերպություններին SWIFT ձևաչափերով հաղորդագրություններ փոխանցել Ռուսաստանի բանկով բոլոր մարզերում և առանց սահմանափակումների։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img