Fitch Raitings գործակալությունը «ВВ-»–ից «В+» է նվազեցրել Հայաստանի վարկանիշը` պահպանելով «Կայուն» կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը «ВВ-»–ից «В+» է նվազեցրել արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (ԷԴՎ)։ Վարկանիշների կանխատեսումն անփոփոխ է մնացել` «Կայուն», նշվում է գործակալության պաշտոնական կայքում։

«Երկրի հեռանկարային անապահով պարտատոմսերի վարկանիշներն արտարժույթով և ազգային արժույթով ևս «BB-»–ից իջեցվել են  «В+»–ի։ Երկրի շեմի վարկանիշը վերանայվել է  «BB»–ից «BB-»–ի, իսկ կարճաժամկետ ԷԴՎ–ն արտարժույթով սահմանվել է «B» մակարդակում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Առանցքային վարկանիշային գործոնները

ԷԴՎ–ի երկարաժամկետ վարկանիշի նվազման վրա ազդել են հետևյալ գործոնները`

1. Հայաստանը շատ է ենթարկված Ռուսաստանի տնտեսությունում գրանցվող խորը ցնցումներին (BBB-/Բացասական կանխատեսում), ինչը բացասաբար կազդի երկրի վճարային հաշվեկշռի և աճի հեռանկարների վրա։ Հայաստանում 2015 թ.–ին սպասվում է չափավոր ռեցեսիա Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացման պատճառով առաջացած ռիսկերի ֆոնին, ինչպես նաև հաշվի առնելով արժեզրկման հետագա ճնշումը։

Ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդը, ինչպես ակնկալվում է, 2015 թ.–ին կրկին կավելանա ինչպես Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի, այնպես էլ արտահանման պահանջարկի կտրուկ կրճատման հետևանքով։ Դրամական փոխանցումները, որոնք կազմում են երկրի ՀՆԱ–ի մոտ 15 տոկոսը, 2014 թ.–ի վերջին ամիսներին նվազել են մոտ 30 տոկոսով, ընդ որում փոխանցումների ընդհանուր ծավալի մոտ 90 տոկոսը ստացվում է Ռուսաստանից։

Հայաստանի ներկրման վրա նավթի գների անկման ազդեցությունը հիմնականում հավասարակշռված է դոլարի ամրապնդմամբ և հանրապետության արտահանման առանցքային ապրանքների միջազգային գների անկմամբ։ Լեռնահանքային արդյունաբերության, մասնավորապես` պղնձի արտահանմանը բաժին է ընկնում է երկրի ընդհանուր արտահանման մոտ կեսը։

Հայաստանի արժութային պահուստները, ինչպես ակնկալվում է, կշարունակեն իրենց նվազման միտումը արդեն համեմատաբար ցածր մակարդակի դեպքում` 2014 թ.–ի դեկտեմբերին 1,49 մլրդ դոլար։ Պահուստների կրճատման վրա ամենաշատը կազդի ընթացիկ գործառնությունների հաշվին մուտքերի և ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքի նվազումը, իսկ ամենաքիչը կազդեն դրամի արժեզրկման դեմ արտարժույթի շուկայում ԿԲ–ի կատարած միջամտությունները։ Արժութային պահուստների ծավալը 2015–16 թթ.–ին բավարար կլինի երեք ամսվա համար ներկրումը փոխարինելու համար, այն դեպքում, երբ 2010–13 թթ.–ին պահուստների ծավալը բավարար էր չորս ամսվա ծախսերը հոգալու համար։

2. Պետական պարտքը շատ զգայուն է արժեզրկման ռիսկերի նկատմամբ, որի 80 տոկոսը բաժին է ընկնում արտարժույթին։ ՀՆԱ–ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունը 2014 թ.–ին աճել է` հասնելով 50 տոկոսի, հիմնականում ազգային արժույթի արժեզրկման պատճառով։ Այս ցուցանիշն ընդհանուր առմամբ կմնա նույն մակարդակում առաջիկա տարիներին, սակայն արժութային փոխարժեքի կայունացման դեպքում։ Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը 2010 թ.–ից խելամիտ էր, և Fitch–ի փորձագետներն ակնկալում են, որ կառավարությունը կպահպանի բյուջետային պակասուրդը ՀՆԱ–ի 3 տոկոսից ցածր սահմանում։

Հայաստանը բավականին շատ է կախված գազի մատակարարումներից, դրամական փոխանցումներից և Ռուսաստանի ռազմական աջակցությունից, ինչը երկիրն ավելի խոցելի է դարձնում Ռուսաստանի տնտեսական և քաղաքական փոփոխությունների նկատմամբ։ 2015 թ.–ի հունվարից ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն էլ ավելի կխորացնի Ռուսաստանի հետ տնտեսական, ֆինանսական, քաղաքական և ինստիտուցիոնալ հարաբերությունները։ «Չնայած Գյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` մենք ակնկալում ենք, որ երկկողմ սերտ համագործակցությունը կպահպանվի և կշարունակի ազդել Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ իրավիճակի վրա», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ֆինանսական հատվածը շատ է դոլարացված և այդ պատճառով բացասաբար է ազդելու դրամի արժեզրկման վրա։ Արժեզրկումն ու տնտեսության անկումը, հավանաբար, կհանգեցնեն չաշխատող վարկերի ծավալի ավելացմանը, ինչպես նաև կավելացնեն կապիտալի համարժեքության ցուցանիշի վրա գործադրվող ճնշումը։

Հայաստանի ԷԴՎ–ի «B+» վարկանիշը ևս արտացոլում է հետևյալ առանցքային վարկանիշային գործոնները։ ՀՀ ԿԲ–ն վերջին ամիսներին կրկնակի բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով այն 9,5 տոկոսի։ Հայկական դրամը 2014 թ.–ին արժեզրկվել է 17 տոկոսով։ Ակնկալվում է, որ գնաճը 2015 թ.–ին կմոտենա 6,5 տոկոսի (ԿԲ–ի թիրախային սահմանագիծը 4 տոկոս է (±1,5%)) ներկրման ավելի բարձր գների հաշվին։

Հայաստանն առավելություններ կստանա ԱՄՀ–ի 119,1 մլն դոլարի վարկից, որը տրամադրվել է 2014–2017 թթ.–ին «Ընդլայնված ֆինանսավորման ծրագրի» շրջանակում։

Հայաստանի գործարար միջավայրը գտնվում է համեմատաբար ավելի լավ վիճակում` անկախ գոյություն ունեցող վարկանիշներից, ինչի մասին վկայում են ՀԲ–ի Doing Business զեկույցի ցուցանիշները։

«Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի պատճառով Ադրբեջանի հետ թաքնված հակամարտությունը սպառնում է վերածվել լայնամասշտաբ հակամարտության։ Կարճաժամկետ հեռանկարում որևէ բանաձև չի սպասվում», – նշում են Fitch–ի փորձագետները։

Զգայունության վարկանիշ

Գլխավոր գործոնները, որոնք կարող են բացասաբար ազդել վարկանիշի վրա`

– Ռուսաստանի տնտեսական և քաղաքական իրադարձությունների` սպասվածից ավելի շատ բացասական ազդեցությունը Հայաստանի ՀՆԱ–ի աճի, արտաքին մուտքերի և փոխարժեքի վրա,

– Արտաքին պահուստների շարունակական թուլացումը, ինչը կհանգեցնի վճարունակության և լիկվիդայնության վատացման,

– Ֆիսկալ քաղաքականության փոփոխությունները, որոնք կհանգեցնեն պարտք/ՀՆԱ հարաբերակցության էական աճի։

Գլխավոր գործոնները, որոնք կարող են դրական ազդել վարկանիշի վրա`

– Ռուսաստանից ռիսկերի նվազում, որոնք կհանգեցնեն արտաքին ճնշման թուլացմանը,

– Պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազում,

– Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածության թուլացում և մնացած հարևան երկրների հետ հարաբերությունների լավացում։

Հիմնական բացթողումները

Վարկանիշներն ու կանխատեսումները զգայուն են մի շարք ենթադրությունների նկատմամբ`

Fitch–ը ենթադրում է, որ Հայաստանը պահպանում է սոցիալական և քաղաքական լայն կայունությունը, և չկա լարվածության ոչ մի էական վատացում ԼՂ–ի շուրջ Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Fitch–ը ենթադրում է, որ կշարունակվեն Հայաստանի և Ռուսաստանի լավ հարաբերությունները` հաշվի առնելով այդ փոխադարձ կապի կարևորությունը ինչպես տնտեսական, այնպես դիվանագիտական տեսակետից։

Fitch–ը ենթադրում է, որ գլոբալ տնտեսությունը կգործի` տնտեսության հեռանկարների և ԱՄՆ ՊԴԾ–ի խթանող դրամական քաղաքականության օրինաչափ ավարտի մասին գործակալության կանխատեսումներին համաձայն, և այդ  պայմաններում Հայաստանը կպահպանի որոշակի հասանելիությունը արտաքին շուկաների նկատմամբ` չնայած դրանց բարձր փոփոխականությանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img