Fitch: Հայաստանի արժութային պահուստները կշարունակեն նվազման միտումը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժութային պահուստները կշարունակեն իրենց նվազման միտումը արդեն համեմատաբար ցածր մակարդակի դեպքում` 2014 թ.–ի դեկտեմբերին 1,49 մլրդ դոլար։ Այդ մասին նշվում է Fitch Ratings–ի պաշտոնական կայքում։

Fitch Raitings գործակալությունը  «ВВ-»–ից «В+» է նվազեցրել Հայաստանի վարկանիշը` պահպանելով «Կայուն» կանխատեսումը։

Ըստ վերլուծաբանների` պահուստների կրճատումը հիմնականում կապված է  ընթացիկ գործառնությունների հաշվին մուտքերի և ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքի նվազման հետ, իսկ ամենաքիչը` դրամի արժեզրկման դեմ արտարժույթի շուկայում ԿԲ–ի կատարած միջամտությունների հետ։

Գործակալությունում կարծում են, որ արժութային պահուստների ծավալը 2015–16 թթ.–ին բավարար կլինի երեք ամսվա համար ներկրումը փոխարինելու համար, այն դեպքում, երբ 2010–13 թթ.–ին պահուստների ծավալը բավարար էր չորս ամսվա ծախսերը հոգալու համար։

Ըստ ԿԲ տվյալների` ՀՀ միջազգային համախառն պահուստները 2014 դեկտեմբերին կազմել են $1489,3 մլն.` տարեսկզբի համեմատ նվազելով 33,8%-ով կամ $762,3 միլիոնով։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` 2014թ. դեկտեմբերին հայկական դրամը արժեզրկվեց 14,1%-ով` 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Դրամը սկսեց արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ ԿԲ միջոցառումներից հետո դեկտեմբերի 18-ին դրամը սկսեց ամրապնդվել, սակայն արժութային փոխարժեքները դեռ որոշ տատանում էին ցուցադրում։ Այսօրվա դրությամբ դոլարի փոխարժեքը Հայաստանում կազմում է 476,74 դրամ 1 դոլարի համար։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img