S&P–ն նվազեցրել է եվրոպական վեց խոշոր բանկերի վարկային վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է եվրոպական վեց բանկերի վարկանիշները, որոնց թվում են Credit Suisse Group AG–ին և HSBC Holdings Plc–ին, հաղորդում է Банки.ру–ն` հղում անելով Bloomberg–ին։

Գործակալության վերլուծաբանները կարծում են, որ ընթացիկ տնտեսական պայմաններում պետությունը դժվար թե ֆինանսական օգնություն տրամադրի այդ բանկերին։

Նվազեցվել են Barclays Plc ևր Lloyds Banking Group Plc հոլդինգային ընկերությունների երկարաժամկետ վարկանիշները։ Ինչ վերաբերում է Standard Chartered Plc–ին և Royal Bank of Scotland Group Plcճին, գործակալությունը նվազեցրել է դրանց երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները։ Deutsche Bank–ի վարկանիշները ներկայացվել են վերանայման`նվազման հեռանկարով։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img