Հայաստանում փոխանցումների ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 1,73 մլրդ դոլար` կրճատվելով 7,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ./ Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2014 թ.–ի արդյունքում ստացվել է մոտ 1 728,5 մլն դոլար` 2013 թ.–ի համեմատ կրճատվելով 7,5 տոկոսով կամ 141,1 մլն դոլարով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ Հայաստանից արտերկիր կատարվող փոխանցումների ծավալը կազմել է մոտ 339,5 մլն դոլար` 2013 թ.–ին գրանցված 324,2 մլն դոլարի համեմատ` ապահովելով 4,7 տոկոսի աճ, իսկ մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 1 388,9 մլն դոլար` 1 545,6 մլն դոլարի համեմատ։

Հատկանշական է, որ միայն 2014 թ.–ի դեկտեմբերին հանրապետություն ստացված դրամական միջոցների ծավալն աճել է 9,1 տոկոսով` գերազանցելով 127,3 մլն դոլարը, ինչը, սակայն, 24,5 տոկոսով զիջում է 2013 թ.–ի դեկտեմբերի ցուցանիշին։

Հարկավոր է նշել, որ Հայաստան ստացված բոլոր դրամական միջոցների ճնշող մեծամասնությունը բաժին է հասնում Ռուսաստանին` մոտ 82,9 տոկոս։ Կարգավորիչի տվյալներով` Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները համախառն փոխանցումներում 2014 թ.–ին կազմել են մոտ 1 434,2 մլն դոլար` կրճատվելով 10,7 տոկոսով, հանրապետությունից ՌԴ միջոցների արտահոսքն աճել է 12,6 տոկոսով և կազմել 203,2 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ, ԿԲ–ի գնահատմամբ` մասնավոր փոխանցումների նվազումը հիմնականում պայմանավորված է ռուսական դրամական փոխանցումների կրճատմամբ ռուբլու արժեզրկման հետևանքով, որը 2014 թ.–ի սկզբից ԱՄՆ–ի դոլարի նկատմամբ էժանացել է ավելի քան 50 տոկոսով։

Միաժամանակ Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումների ծավալների անկման միտումը գրանցվում է յոթ ամիս անընդմեջ։ Այսպես` Հայաստան ռուսական փոխանցումների ներհոսքը նախորդ տարի հունիսին կրճատվել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը հասել է 19 տոկոսի, նոյեմբերին` 35,4 տոկոս, իսկ դեկտեմբերին` 33,7 տոկոսի։

Դրամական փոխանցումները Հայաստանի տնտեսության համար օտարերկյա ներդրումների հետ մեկտեղ երկրի տնտեսական աճի հիմնական գործոններից են։ ԿԲ–ի տվյալներով` Հայաստանում փոխանցումների ծավալը 2013 թ.–ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17,3 տոկոսը։

Փորձագետների գնահատմամբ` հայկական տնտեսության զարգացման միջին տեմպերի համար (6–7 տոկոսի սահմանում) հարկավոր է փոխանցումների և ներդրումների 10–15 տոկոսանոց ամենամյա աճ։

Փոխանցումների ծավալի նվազումը 2014 թ.–ին նպաստեց, որ մի շարք միջազգային ֆինանսական կառույցներ Հայաստանի ՀՆԱ–ի աճի հարցում նվազման կանխատեսում կատարեն։ Մասնավորապես, ԱՄՀ–ի վերջին կանխատեսման համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2014 թ.–ին կկազմի 2,6 տոկոս (4,3 տոկոսի փոխարեն), ըստ ԵԶԲ–ի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի 3,3 տոկոս (4 տոկոս), Moody’s–ը կանխատեսեց 2,1 տոկոս (3,2 տոկոս), ԱԶԲ–ն` 3,8 տոկոս (4,6 տոկոս), ՎԶԵԲ–ը` 3 տոկոս, ՀԲ–ն` 2,6 տոկոս (5 տոկոս)։ Միաժամանակ Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեով հայկական տնտեսության աճը նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։

Միջազգային վերլուծաբանների կարծիքով` կանխատեսումային գնահատականների կրճատումն ուղղակիորեն կապված է դանդաղման հետ, որն առաջացել է ԵՄ–ի ներդրած պատժամիջոցների, ռուսական տնտեսության տեմպերի պատճառով, որի մեջ Հայաստանը բավականին շատ է ինտեգրված։

Հատկանշական է, որ միջազգային կառույցների կանխատեսումները 2015 թվականի վերաբերյալ այդքան էլ լավատեսական չեն։ Երկրի պետբյուջեում ՀՆԱ աճը նախատեսված է 4.1 տոկոսի մակարդակում, իսկ Համաշխարհային բանկն այն 3.3 տոկոս է գնահատում, ՎԶԵԲ–ն ընդհանարպես զրոյական է այն համարում և ճահճացում է կանխատեսում։ Moody’s–ն իր հունվարյան հաշվետվության մեջ Հայաստանի վարկանիշը Ba2–ից իջեցրել է Ba3` «Կայուն» կանխատեսումը փոխարինելով «Բացասական» կանխատեսմամբ։ Իսկ հունվարի 30-ին Fitch Raitings գործակալությունը «ВВ-»–ից «В+» է նվազեցրել Հայաստանի վարկանիշը` պահպանելով «Կայուն» կանխատեսումը։ Միաժամանակ Fitch–ը կանխատեսում է, որ Ռուսաստանում տիրող իրավիճակի պատճառով Հայաստանում չափավոր ռեցեսիա կգրանցվի։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ–ի 5,9 մլրդ դոլարի պահուստները ծածկում են ավելի քան 4 ամսվա ներմուծումը․ նախկին ֆիննախը դա անվանել է պաշտպանություն արտաքին ցնցումներից

Հայաստանի 5.9 մլրդ դոլար ծավալով միջազգային պահուստներն ապահովում են ավելի քան 4 ամսվա ներմուծման ծածկույթ և ներկայիս փուլում բավականին հուսալի պաշտպանություն են արտաքին ցնցումներից

ԿԲ խորհուրդը 6–րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5%–ի սահմանում

Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոն՝ 8% և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5%

Հայաստանի բանկային համակարգի կիսամյակային շահույթն աճել է 6,8%-ով՝ հասնելով 214 մլրդ դրամի. ՀԲՄ

Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 214 մլրդ դրամ, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը I կիսամյակում ավելացել է մոտ 2,3 անգամ

Միայն հունիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 292,5 մլն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 75,9 մլն դոլարի դիմաց

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է աճել, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. Կենտրոնական բանկ

Հայաստանի արժութային շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը 2026 թվականի օգոստոսի 5-ի արդյունքներով օգոստոսի 4-ի համեմատ նվազել է 0,87 կետով և կազմել 366,14 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img