Դավթյան. Հայաստանի բանկային համակարգում շահույթի կրճատման միտումները կշարունակվեն նաև 2015 թվականին

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում շահույթի կրճատման միտումները կշարունակվեն նաև 2015 թվականին` հաշվի առնելով տնտեսական իրավիճակը, դրամի արժեզրկումը և ռուսական շուկայի հետ սերտ ինտեգրումը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Կոնվերսբանկ» ՓԲԸ–ի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։

Հայկական բանկերի շահույթի համախառն ծավալը 2014 թվականի արդյունքներով կրճատվել է 41.3 տոկոսով` կազմելով 27.1 մլրդ դրամ։ Միաժամանակ, Հայաստանում գործող 21 բանկից 5–ը տարին ավարտել է վնասով։

Բանկիրը նման անկումը բացատրել է Կենտրոնական բանկի` դոլարային վարկերի տրամադրման ժամանակ պարտադիր պահուստավորման պահանջների խստացմամբ (12% –ից մինչև 20%), ինչը, նրա խոսքով, անմիջականորեն անդրադառնում է ոչ մեծ դրամային միջոցների տիրապետող բանկերի հետագա շահութաբերության վրա։

«Մենք ստիպված ենք դրամային նոր ռեսուրսներ փնտրել, քանի որ պահուստավորումը պետք է իրականացվի դրամով, իսկ դրանք բավականին լուրջ ծախսեր են»,– ասաց Դավթյանը` ավելացնելով, որ բոլոր վերոնշյալ պատճառներից ելնելով` 2015 թվականը կարող է 2014 թվականից ավելի բարդ լինել։

Նա միաժամանակ ընդգծեց, որ Կոնվերսբանկն ընդհանուր առմամբ չի բախվի լուրջ խնդիրների, քանի որ դեռևս 2014 թվականից պահպանողական քաղաքականություն է վարում, որը թույլ է տալիս անվտանգության բարձիկ ապահովել շահույթի աճի տեսքով։

Դավթյանը նշեց նաև, որ 2015 թվականին բանկը կփորձի պահպանել բոլոր հիմնական ցուցանիշները 2014 թվականի մակարդակով։

Այսօր Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և «Համահայկական բանկը»։ Առևտրային բանկերի համախառն ծավալը 2014 թվականին կազմել է 3 410,6  մլրդ դրամ ( 16,1 տոկոսի աճ), պարտավորությունները` 2 921,8 մլրդ դրամ ( 18,3 տոկոսի աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 488,7  մլրդ դրամ (4,2 տոկոսի աճ), վարկային ներդրումները ` 2 162,9 մլրդ. դրամ  (21,2 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը` 27,1  մլրդ դրամ (41,3 տոկոսի անկում)։

«Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին, 2007 թ.–ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատեր է դարձել արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը։ Մնացած 5 տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն։

2014 թվականի արդյունքում բանկի ակտիվները կազմել են շուրջ 150 մլրդ դրամ, պարտավորությունները` 126 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 97 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 23 մլրդ դրամ։ (1 դոլարը`476,64 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img