ԱԶԲ–ն մտադիր է Հայաստանին 500 մլն դոլարի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հնգամյա նոր ռազմավարության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը մտադիր է հինգ տարվա ընթացքում Հայաստանին 500 մլն դոլարի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հնգամյա նոր ռազմավարության շրջանակում, ասաց Հայաստանում ԱԶԲ–ի մշտական առաքելության ղեկավար Դևիդ Դոուլը։

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, ԱԶԲ–ն հաստատել է Հայաստանի հետ 2014-2018 թվականների գործակցության նոր ռազմավարություն, որն ուղղված է էներգետիկայի և սոցիալական ծառայությունների ոլորտներում երկրի ճկուն, համապարփակ և կայուն զարգացմանն օժանդակությանը։

«Առաջիկա հինգ տարիներին ԱԶԲ–ն նախատեսում է շուրջ 500 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն ցուցաբերել աղքատության բարձր մակարդակի քաղաքների տրանսպորտային համակարգի և ենթակառուցվածքների, ինչպես նաև էներգետիկ անվտանգության բարելավման գծով»,– նշեց Դոուլը։

Ենթակառուցվածքի զարգացման ֆինանսական օժանդակության տրամադրմանը զուգահեռ ԱԶԲ–ի գործունեության հիմնական ուղղվածությունը կհանգեցնի նաև տվյալ ոլորտներում մասնավոր հատվածի ներգրավվածության խթանմանը, մասնավորապես, փորձագիտական ծառայությունների տրամադրման գծով։

«Հաշվի առնելով Հայաստանում ռեսուրսների սահմանափակությունը և զարգացման ծրագրեր իրագործող այլ գործընկերների օժանդակության առկայությունը` ԱԶԲ–ն չի նախատեսում ակտիվ ներգրավվածությունը ֆինանսների, առողջապահության և կրթության ոլորտներում»,– նշվում է հաղորդման մեջ։

ԱԶԲ–ն տրանսպորտի ոլորտում կշարունակի օժանդակություն ցուցաբերել Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև բարձր աղքատության քաղաքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդման հարցում։ Երկրի տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման համար ԱԶԲ–ն կաջակցի նաև Հայաստանն ու Վրաստանը միացնող ճանապարհների զարգացմանը։

Բացի այդ, ԱԶԲ–ն կօժանդակի բարձր աղքատությամբ քաղաքների կայուն զարգացմանը` օգնելով տեղական կառավարման մարմիններին համակարգված ծրագրերի մշակման հարցում և տրամադրելով ենթակառուցվածքների արդիականացման համար անհրաժեշտ ներդրումներ` ներառյալ, ջրամատակարարումը, ինչպես նաև քաղաքային ճանապարհների և կոշտ թափոններրի կառավարման ոլորտները։

«Հայաստանի էլեկտրաէներգետիկ մաշված ենթակառուցվածքները և հանքային վառելիքի ներկրումից կախվածությունը թուլացնում են երկրի էներգետիկ անվտանգությունը։ ԱԶԲ–ն օգնություն կցուցաբերի այդ խնդրի լուծման հարցում` օժանդակելով էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն ու արդիականցմանը»,– ասվում է հաղորդման մեջ։

Հայաստանը միացել է ԱԶԲ–ին 2005 թվականին և ընդգրկված է խառը (արտոնյալ և սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբում։ ԱԶԲ–ն զբաղվում է աղքատության կրճատման հարցերով Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման խթանման միջոցով։ 2014 թվականի ապրիլի դրությամբ, Հայաստանի մասնավոր հատվածում ԱԶԲ–ի ներդրումները 2005 թվականից կազմել են 133 մլն դոլար։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img