NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 1,3 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 2–ից 6–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 1,3 մլն դոլար` հունվարի 26-ից 30-ի ընդթացքում գրանցված 200 հազար դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ նշված ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով գործարքները կատարվել են 1 դոլարի դիմաց 479,49 դրամ փոխարժեքով, իսկ եվրոյով և ռուբլով գործարքներ չեն իրականացվել։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին (1 դոլարը` 477,46 դրամ):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img