Առաջիկայում Հայաստանում արժութային վարկերի տոկոսադրույքների ոչ մեծ աճ է հնարավոր. Հանեսյան

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում Հայաստանում արժութային վարկերի տոկոսադրույքների ոչ մեծ աճ է հնարավոր, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Նրա խոսքով` ԿԲ–ի կողմից առևտրային բանկերի համար արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվի բարձրացումը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը դրամային դեպոզիտների տոկոսադրույքների աճի հանգեցրեց։

«Դրամային դեպոզիտների տոկոսադրույքները, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են ամենաքիչը 4–5 տոկոսով», – ասաց Հանեսյանը։

Փաստորեն, նրա խոսքով, Հայաստանի բանկային շուկայում այսօր բարենպաստ պայմաններ են ձևավորվել դրամային ավանդներ ներգրավելու և դոլարացման մակարդակը կրճատելու համար։

«Բնակչությունը պետք է օգտվի այդ հնարավորությունից, քանի որ դրամով կատարվող ներդրումները ավելի մեծ եկամտաբերություն կբերեն», – ասաց Հանեսյանը։

Նրա խոսքով` նման պայմաններում բանկերը պետք է բարձրացնեն արտարժույթով վարկավորման տոկոսադրույքները արդյունավետության նվազագույն մակարդակը պահպանելու համար։

«Հետևաբար, եթե ոչ հիմա, ապա շուտով արժութային վարկերի տոկոսադրույքների ոչ մեծ աճ կգրանցվի», – ասաց Հանեսյանը։

ՀՀ ԿԲ–ն արժութային շուկայի վիճակը կայունացնելու նպատակով 2014 թ.–ի դեկտեմբերի 17–ին 12 տոկոսից 24 տոկոսի է հասցրել արտարժույթով առևտրային բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 20–ին կարգավորիչը նվազեցրել է նորմատիվը մինչև 20 տոկոսի։ Բացի այդ, ազգային արժույթը կայունացնելու համար կարգավորիչը 2014 թ.–ի վերջում կրկնակի բարձրացրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը`  հասցնելով 21 տոկոսի, սակայն արդեն 2015 թ.–ի հունվարին տոկոսադրույքը իջեցվել է մինչև 17 տոկոսի։ Կարգավորիչը նաև 8,25 տոկոսից 20 տոկոսի է բարձրացրել լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը։ Իսկ գնաճը զսպելու համար ԿԲ–ն կրկնակի բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 9,5 տոկոսի։–0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img