Հայաստանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի գործարքների թիվը 2014 թ. աճել է 13,3%, իսկ գներն աճել են 0,8%. Կադաստրի պետական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը 2014 թ.–ին աճել է 13,3 տոկոսով, իսկ գներն ավելացել են 0,8 տոկոսով, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Դավիդյանը։

Նրա խոսքերով` Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվն աճել է 0,5 տոկոսով, իսկ մարզերում` 0,3 տոկոսով։ Միաժամանակ Երևանում գրանցվել է անշարժ գույքի գների չնչին աճ (0,8 տոկոսով) և հանրապետության մարզերում` 0,7 տոկոսով։

«Ամենաբարձր գները գրանցվել են Երևանի Կենտրոն համայնքում` 1 ք.մ.–ի դիմաց 428 հազար դրամ` 2013 թ.–ին գրանցված 427 դրամի համեմատ, իսկ ամենացածրը` Նուբարաշեն համայնքում` 2014 թ.–ին 1 ք.մ.–ի դիմաց 155 600 դրամ` 2013 թ.–ին գրանցված 150900 դրամի դիմաց», – ասաց Դավիդյանը։

«Ակցեռն» կոնցեռնի նախագահ Հակոբ Բաղդասարյանն իր հերթին նշեց անշարժ գույքի շուկայում բնակարանների արժեքի միտումների փոփոխությունը։

«Եթե մի քանի տարի առաջ երկրորդային բնակարանն արժեր նորակառույցներից 20 տոկոսով թանկ, ապա այսօր գները գրեթե հավասարվել են, և ժամանակի ընթացքում շուկայում կարող է ձևավորվել անշարժ գույքի առաջնային շուկայի առաջնահերթությունը», – ասաց Բաղդասարյանը։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` անշարժ գույքի գործարքների թիվը 2014 թ.–ին, 2013 թ.–ի համեմատ, ավելացել է 12,3 տոկոսով և գերազանցել է 214 հազարը։ Գործարքների հիմնական մասը (մոտ 33 տոկոսը) իրականացվել է Երևանում։ 2014 թ.–ի արդյունքում գրանցվել է անշարժ գույքի օտարման 53 հազար գործարք, որից հիմնական մասը` մոտ 75 տոկոսը, բաժին է հասել անշարժ գույքի առուվաճառքի գործարքներին ( $1 – 478,91 դրամ)։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

ԵԱԶԲ–ն 2026թ․–ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ–ի 6%–անոց աճ՝ տնտեսական բարձր ակտիվության ֆոնին

Ակնկալում ենք 2026 թ.–ին բարձր տնտեսական ակտիվության պահպանում աճի ներքին աղբյուրների հաշվին

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img