Պանկին. ԵԶԲ–ն նախատեսում է հարյուր միլիոն դոլարի արժեթուղթ թողարկել

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ծրագրում է մի քանի հարյուր միլիոն դոլարի արժեթուղթ թողարկել երեքշաբթի առցանց համաժողովի ընթացքում ասել է ԵԶԲ–ի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը։

Նրա խոսքերով, ԵԶԲ–ն ծրագրում է  դոլարային կարճաժամկետ փոխառությունների ծրագրով հանդես գալ, սակայն ներկայում վերանայվում է նաև շուկա դուրս գալու այլ հնարավոր տարբերակներ։

«Մենք բանակցություններ ենք վարում շուկայում հնգամյա արժեթղթերի տեղաբաշխման ուղղությամբ, մանրամասներն ասել չեմ կարող, քանի որ բանակցություններ են վարվում, բայց կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր կլինի»,–ասել է Պանկինը` հստակեցնելով, որ թողարկման մասին մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի մարտ–ապրիլին։

Եվրասիական զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև 2006թ.-ի հունվարի 12-ին։ Բանկը սկսել է աշխատել արդեն 2006թ.-ի հունիսից։ Ներկայում ԵԶԲ կանոնավոր կապիտալը 1,5 մլրդ դրամ է կազմում։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

ԵվրԱզԷՍ–ի` 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է է 2009թ.–ի հունիսի 9–ին` վեց երկրների կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԵԶԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և Բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img