Հայաստանում ԵԶԲ–ի ներդրումային պորտֆելը 2014 թ.–ի արդյունքում կազմել է 100 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներդրումային պորտֆելը 2014 թ.–ի արդյունքում կազմել է 100 մլն դոլար, լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում ԵԶԲ–ի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

«Դրանից 89 մլն դոլարը վարկավորումն է բանկերի գծով, իսկ 11 մլն դոլարը «Սաղամար» նախագծի ֆինանսավորումն է, որն ուղղված է Արմանիսի բազմամետաղային հանքավայրերի մշակմանը», – տեղեկացրեց նա։

Բանկիրն ընդգծեց, որ ԵԶԲ–ի նպատակն է Հայաստանում ֆինանսավորել խոշոր, բարդ ներդրումային նախագծեր։

«Մենք իրականացնում ենք «հատովի» ֆինանսավորում, մեր յուրաքանչյուր նախագիծը բացառիկ է, անհատական, ունի բարդ կառուցվածք և վարկավորման ձև։ Հաճախ միայն նախագծային փաստաթղթերի մշակումը տևում է մեկ տարի և ավել։ Հայաստանի տնտեսությունը համեմատաբար մեծ չէ, և մենք, այս կամ այն չափով, ծանոթ ենք բոլոր կամ գրեթե բոլոր խոշոր ներդրումային նախագծերին, անգամ նրանց, որոնք դեռ «թղթի վրա են»։ Ավելի քան 10–15 մլն դոլարի նոր ներդրումային նախագծերն ինքնին բացառիկ են, դրանց քանակը բավականին սահմանափակ է։ Մի շարք նախագծերով մենք ակտիվ բանացկություններ ենք վարում և շարունակում ենք փնտրել նոր հետաքրքիր գաղափարներ», – ասաց Իգնատովը։

ԵԶԲ–ի ներկայացուցչության ղեկավարը նշեց, որ այս պահին բանկում մշակման փուլում են գտնվում մի շարք նախագծեր էներգետիկայի, լոգիստիկայի, գյուղատնտեսության ոլորտներում, որոնցից մի քանիսը «կարող են կրկնակի ավելացնել բանկի պորտֆելը Հայաստանում»։

Եվրասիական զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև 2006թ.-ի հունվարի 12-ին։ Բանկը սկսել է աշխատել արդեն 2006թ.-ի հունիսից։ Ներկայում ԵԶԲ կանոնավոր կապիտալը 1,5 մլրդ դրամ է կազմում։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

ԵվրԱզԷՍ–ի` 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է է 2009թ.–ի հունիսի 9–ին` վեց երկրների կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԵԶԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և Բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կթույլատրվի առանց նոտարի անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերի առցանց ձևակերպումը

Հայաստանում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորություն՝ առանց նոտարական վավերացման։

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img