ՀՀ ԿԲ–ն շահագրգռված չէ երկրում բանկերի թվի կրճատմամբ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման մասին ՀՀ ԿԲ–ի որոշումը ուղղված չէ որևէ բանկի փակմանը կամ բանկերի քանակի նվազեցմանը, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԿԲ–ն 2014 թ.–ի վերջին որոշում ընդունեց 2017 թ.–ի հունվարի 1–ին ներկա 5 մլրդ դրամից 30 մլրդ դրամ դարձնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը։

«Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԿԲ–ից նշում են, որ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման նպատակն է երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումը, երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումը և ֆինանսական միջնորդության խորացումը:

Որոշումը ՀՀ կենտրոնական բանկի երկարաժամկետ քաղաքականության շարունակականությունն է, և արդեն 2 տարի շարունակ այս հարցը պարբերաբար քննարկվել է առևտրային բանկերի սեփականատերերի և ղեկավարների հետ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի:

«Հայաստանի բանկային համակարգը կայուն է և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, ուստի բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն և, բացի իրենց բանկային ծառայությունների բարելավումից՝ այլ բան չպետք է ակնկալեն», – նշվում է ԿԲ–ի հայտարարության մեջ։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և Համաշխարհային բանկը։ Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները 2014 թ.–ին կազմել են մոտ 3 410,6 մլրդ դրամ (16,1 տոկոսի աճ), պարտավորությունները` 2 921,8 մլրդ դրամ (18,3 տոկոսի աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 488,7 մլրդ դրամ (4,2 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 2 162,9 մլրդ դրամ (21,2 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը` 27,1 մլրդ դրամ (41,3 տոկոսի անկում) ($1 – 478,76 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img