Հայկական բանկերի լիքվիդայնությունը 2014 թ.–ին նվազել է 4,4 տ.կ.–ով` մինչև 25,1 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ընդհանուր լիքվիդայնության ցուցանիշը (բարձր լիքվիդայնության ակտիվներ/ընդհանուր ակտիվներ) 2014 թ.–ին նվազել է 4,4 տ.կ.–ով` մինչև 25,1 տոկոս, այս մասին վկայում են ՀՀ ԿԲ կայքի տվյալները։

ԿԲ–ի համաձայն` բանկերի լիքվիդայնության ցուցանիշի նվազումը տեղի է ունեցել ավելի սահուն տեմպերով։ Դրան հակակշիռ` բանկերի ընթացիկ լիքվիդայնության ցուցանիշը (բարձր լիքվիդայնության ակտիվներ/ցպահանջ պարտավորություններ) հավշետու ժամանակահատվածում կրճատվել է 12,9 տ.կ.–ով` 2014 թ.–ի սկզբին գրանցված 142,3 տոկոսից տարեվերջին հասնելով 129,4 տոկոսի։

Այս ցուցանիշի կտրուկ նվազում է գրանցվել դեկտեմբերին, երբ ԿԲ–ն 12 տոկոսից 24 տոկոսի բարձրացրեց արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը։ (Այսօրվա դրությամբ այն կազմում է 20 տոկոս)։ Դա հանգեցրեց 5,7 տ.կ.–ով բանկերի ընթացիկ լիքվիդայնության կրճատման` նոյեմբերին գրանցված 135 տոկոսից մինչև դեկտեմբերին գրանցված 129,4 տոկոս։

Սակայն հարկ է նշել, որ հայկական բանկերը զգալիորեն գերազանցում են ԿԲ–ի նորմատիվային նվազագույն ցուցանիշը ինչպես 15 տոկոս սահմանված ընդհանուր լիքվիդայնության ցուցանիշով (բանկերի մոտ այն 25,1 տոկոս է), այնպես էլ ընթացիկ լիքդիվայնության ցուցանիշով` 60 տոկոս (129,4 տոկոս)։

Միաժամանակ որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ չնայած կԲ–ն մինչև 20 տոկոս նվազեցրել է արտարժույթով առևտրային բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվը, այն դեռևս բարձր մակարդակի վրա է և կարող է հետագայում ճնշում գործադրել բանկերի լիքվիդայնության մակարդակի վրա։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img