Հայաստանի արտաքին պետական պարտքը 2014 թ.–ին նվազել է 2,9% և կազմել մոտ 3 785,0 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետական պարտքը 2014 թ.–ի վերջին կազմել է 2 785,2 մլն դոլար` 2013 թ.–ի համեմատ նվազելով 2,9 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` արտաքին պետական պարտքի մոտ 68,8 տոկոսը կամ 2 604,6 մլն դոլարը բաժին է հասնում բազմակողմանի վարկային ծրագրերին։ Հայաստանին տրամադրված բազմակողմանի վարկերի կառուցվածքում ճնշող մասնաբաժինը բաժին է հասնում Համաշխարհային բանկին` մոտ 42,5 տոկոս կամ 1 609,1 մլն դոլար (1,5 տոկոսի աճ)։

ՎԶԵԲ–ի վարկերը 2014 թ.–ի արդյունքում կազմել են մոտ 21,3 մլն դոլար, Եվրոպական ներդրումային բանկի վարկերը` 44,6 մլն դոլար, Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի վարկերը` 62,8 մլն դոլար, ՕՊԵԿ–ինը` 34,5 մլն դոլար, Զարգացման ասիական բանկի վարկերը` 311 մլն դոլար, ԱՄՀ–ինը` 442 մլն դոլար և ԵՄ–ի վարկերը` 79 մլն դոլար։

Երկկողմ վարկերը կազմել են 504,16 մլն դոլար` նվազելով 8,1 տոկոսով։ Երկկողմ վարկերի կառուցվածքում պարտքի հիմնական մասը բաժին է հասնում Ճապոնիայի վարկերին (JICA)` 252,5 մլն դոլար և Գերմանիայի վարկերին (KfW)` 211,9 մլն դոլար։ ԱՄՆ–ի կողմից տրամադրված վարկերը կազմել են 25,3 մլն դոլար, Ֆրանսիայի կողմից տրամադրված վարկերը` 8,7 մլն դոլար և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի կողմից տրամադրված վարկերը` 5,7 մլն դոլար։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված առևտրային բանկերի վարկերը կազմել են մոտ 16,3 մլն դոլար (2,6 տոկոսի անկում)։

Ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արժութային պետական պարտատոմսերից (եվրապարտատոմսեր) ձևավորված Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 659,2 մլն դոլար, իսկ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերից` մոտ 0,9 մլն դոլար։

Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թ.–ի դեկտեմբերի վերջին կազմել է 4 411,5 մլն դոլար (ՀՆԱ–ի մոտ 40 տոկոսը)` 2013 թ.–ի դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ նվազելով 3,5 տոկոսով։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img